Դրամա «Բրիանտեոյում». Ինտերը 90+3-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոնցայի դեմ խաղում🎥

Դրամա «Բրիանտեոյում». Ինտերը 90+3-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոնցայի դեմ խաղում🎥

08/01/2023 - 10:50

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։

Մինչև հանդիպման 90+3-րդ րոպեն «ներաձուրիները» հաղթում էին 2:1 հաշվով, սակայն տանտերերին հաջողվեց փրկել հանդիպումը։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից գոլերը խփեցին Մատեո Դարմիանն ու Լաուտարո Մարտինեսը։

«Մոնցայի» կազմից աչքի ընկավ Պատրիկ Չուրիան, իսկ Դենզել Դումֆրիսը գրավեց սեփական դարպասը։

Հավելենք, որ «Ինտերի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«Մոնցան», 18 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023