Էմպոլին խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ինտերին🎥

Էմպոլին խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ինտերին🎥

24/01/2023 - 01:50

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումն սկսվեց «ներաձուրիների» առավելության պայմաններում։

20-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Ֆեդերիկո Դիմարկոն, սակայն նրա` ընթացքից կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Գիլելմո Վիկարիոն։

Սիմոնե Ինձզագիի թիմը չօգտագործեծ իր խաղային առավելությունը, իսկ 40-րդ րոպեին «Ինտերի» համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ դաշտից հեռացվեց թիմի ավագ Միլան Շկրինյարը` ստանալով երկրորդ դեղին քարտը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում «Էմպոլին», ունենալով քանակական առավելություն, շատ ավելի լավ տեսք ուներ, ինչն էլ տվեց իր արդյունքը։

64-րդ րոպեին «Էմպոլիի» գլխավոր մարզիչ Պաոլո Ձանետին դաշտ դուրս բերեց19-ամյա կիսապաշտպան Տոմազո Բալդանզիին, ով էլ ընդամենը 2 րոպե անց բացեց խաղի հաշիվն ու առաջ մղեց տոսկանական ակումբին։

Բաց թողած գոլից անմիջապես հետո Սիմոնե Ինձզագին մի շարք փոփոխություններ կատարեց, որոնք ոչ մի արդյունք չտվեցին. «Ինտերի» խաղում չկար սրություն։

Նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում «Ինտերը» կատարեց ընդամեն մեկ դիպուկ հարված։

Ի վերջո, «Էմպոլին» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 25 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Ինտերը», 37 միավորով, 3-րն է և առաջնության առաջատար «Նապոլիին» զիջում է արդեն 13 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023