Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին` 29-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»։ Հյուրերից 33-րդ րոպեին հաշիվը բացեց Դիեգո Կոստան` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում կատարել է արդեն 16 ասիստ։ Այդ ցուցանիշով առաջնությունում նա լավագույնն է։ Երկրորդ խաղակեսում մոսկովյան ակումբը երկու գոլ խփեց` տանելով կամային հաղթանակ. […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ փետրվարից դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ներաձուրին» այժմ սպասում է 37-ամյա ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։ Կողմերի պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մոտ օրերս պետք է պատասխանի միլանյան գրանդին` շարունակո՞ւմ է կարիերան, թե՞ ոչ։ Հայ ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2022թ. հուլիսից, […]
Ավելին
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» Կորդոբայի դերբիում մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Տալյերեսին»։ Հյուրերի հաղթական գոլը 48-րդ րոպեին խփել է Ֆրանսիսկո Գոնսալեսը։ «Բելգրանոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Հռոմում կայացած խաղում միլանյան գրանդից մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Պետար Սուչիչն ու Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։  37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ավարտվող մրցաշրջանում խփեց 4-րդ գոլը։ «Ներաձուրին» 85 միավորով առաջին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Ինտերը» մրցակցի դաշտում մրցում է «Լացիոյի» դեմ։ «Ներաձուրիից» 76-րդ րոպեին գոլ խփեց Հենրիխ Մխիթարյանը` հաշիվը դարձնելով 3:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն աչքի է ընկնում երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Իտալիայի ավարտվող մրցաշրջանում Մխիթարյանը խփեց իր 4-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Պարմայի» դեմ խաղում (2:0) գրավել էր մրցակցի դարպասը` օգնելով «Ներաձուրիին» պատմության մեջ 21-րդ անգամ նվաճել «Սկուդետոն»։ Ա սերիայի 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ` Վանյա Միլինկովիչ-Սավիչ («Նապոլի»)։ Պաշտպաններ` Մարիո Էրմոսո […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Չուկարիչկիին»։ Հյուրերից հաշիվը 27-րդ րոպեին բացել է Բրունո Դուարտեն` եզրափակելով Նաիր Թիկնիզյանի ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը Սերբիայի ընթացիկ առաջնությունում կատարել է 5-րդ գոլային փոխանցումը։ 26-ամյա ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում է եղել` փոխարինվելով 70-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» 85 միավորով առաջին տեղում է։ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ակրոնին»։ «Ցլերի» հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ոսկերչական ասիստը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գրանցել է 12 գոլ ու 15 ասիստ։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 63 միավորով առաջին տեղում է, «Ակրոնը»` 27 միավորով 12-րդ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Ինտերը» պատմության մեջ 21-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ա սերիայի 35-րդ տուրում «ներաձուրին» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ Միլանյան գրանդից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամն ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստն Իտալիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 3-րդ անգամ։ Նա փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 82 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Սանդեռլենդ» Մ21-ը սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Բլեքբեռնի» հասակակիցների թիմին։ «Սև կատուներից» դուբլ է գրանցել Ջեք Ուիթաքերը, մեկական գոլ խփել են Ջեյդոն Ջոնսն ու Հարիսոն Ջոնսը։ Հյուրերից աչքի են ընկել Ջո Բոգանը և Բրենդոն Փաուելը։ «Սանդեռլենդից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, հարձակվող Ֆին Գերագուսյանը։ Գրեմ […]
Ավելին
1 4 5 6 7 8 157

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026