Հայաստանի հավաքականը չկարողացավ կոտրել Ղազախստանի դիմադրությունը 🎥
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի հետ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հյուրերից հաշիվը 50-րդ րոպեին բացեց Մաքսիմ Սամորոդովը։ 53-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պատասպան գոլը հեռահար հիասքանչ հարվածով խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։
Հայ ֆուտբոլիստները կարող էին հաղթանակ տանել, բայց չիրացրին բազում գոլային պահեր։ Նպաստավոր դիրքերից վրիպեցին Կառլեն Հովհաննիսյանը, Կամո Հովհաննիսյանը, Նաիր Թիկնիզյանը, Արթուր Սերոբյանը և Արտյոմ Բանդիկյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հունիսի 9-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` նույն մարզադաշտում մրցելով Մոլդովայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml