Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։ Գոլառատ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Զինագործների» կազմից աչքի ընկան Բուկայո Սական ու Լեանդրո Տրոսարը, իսկ «ռեկորդ մայսթերի» գոլերը խփեցին Սերժ Գնաբրին ու Հարի Քեյնը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Մյունխենում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 2:1 հաշվով։ Երկրորդ րոպեին Բերնարդու Սիլվայի խփած գոլին Կառլո Անչելոտիի թիմը 12-րդ րոպեին պատասխանեց Ռուբեն Դիաշի ինքնագոլով ու 14-րդ րոպեին Ռոդրիգոյի գոլով։ Օրվա մյուս դիմակայությունում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Արսենալի» դեմ։ Առաջին […]
Ավելին
Այսօր` ապրիլի 9-ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փւոլը։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» (ապրիլի 9, 23:00) «Արսենալ» – «Բավարիա» (ապրիլի 9, 23:00) ՊՍԺ – «Բարսելոնա» (ապրիլի 10, 23:00) «Ատլետիկո Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» (ապրիլի 10, 23:00) Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ապրիլի 9-ին կկայանան «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ» – «Բավարիա» դիմակայությունների առաջին հանդիպումները ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» Գլխավոր մրցավար – Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա) Եզրային մրցավարներ – Սիրիլ Մյունյե, Մեդի Ռամունի (երկուսն էլ` Ֆրանսիա) VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիզար, Վիլի Դեժալո (երկուսն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքիից (2:2) հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ մայիսի 11-ին երկրպագելու է «կարմիր սատանաներին» «Արսենալի» դեմ խաղում. «Ամենայն հավանականությամբ` կերկրպագեմ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Եթե մինչե այդ մնանք չեմպիոնական պայքարում, հիանալի կլինի։ Բայց «Արսենալն» ուժեղ թիմ է։ «Արսենալը» կհաղթի, եթե «Յունայթեդը» խաղա այսօրվա նման։ Վստահ եմ դրանում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցում «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում «զինագործները» երկու գնդակի առավելություն ստացան` պահելով այն մինչև վերջ։ Միկել Արտետայի թիմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ հյուրերի պաշտպան Դայիկի Հասիոկան գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Արսենալը» հաղթեց 2:0 հաշվով, վաստակեց 68 միավոր և գլխավորեց Պրեմեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լութոնը», […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Առաջնության ավարտից 9 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 67 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբի մոտակա հետապնդողներ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» ունեն համապատասխանաբար 65 և 64 միավոր։ Այժմ կներկայացնենք երեք ակումբների` առաջնության վերջնամասի խաղացանկը։ 31-րդ տուր «Լիվերպուլ» – «Շեֆիլդ Յունայթեդ» «Արսենալ» – «Լութոն Թաուն» «Մանչեսթեր Սիթի» – […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ «Զինագործները» Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում երկու խաղում էլ գնդակ բաց չեն թողել «քաղաքաբնակներից»։ Մրցաշրջանի առաջին հատվածում Միկել Արտետայի թիմը Լոնդոնում հաղթել էր 1:0 հաշվով։ OptaJoe-ն գրում է, որ «Արսենալը» միայն չորրորդ ակումբն է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ բաց չի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Արսենալի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Այս խաղով ընդհատվեց «Էթիհադ» մարզադաշտում «քաղաքաբնակների» 57 խաղից բաղկացած անհավանական շարքը։ Gracenote Live-ը հայտնում է, որ Պեպ Գվարդիոլայի թիմը նախորդ անգամ «Էթիհադում» գոլի հեղինակ չէր դարձել 2022 թ. մարտի 9-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ կայացած պատասխան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Համառ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» վաստակեց 65 միավոր և 30-րդ տուրից հետո նահանջեց երկրորդ հորիզոնական։ Առաջնության առաջատար դարձավ «Լիվերպուլը», որն այս տուրում 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» և ունի 67 միավոր։ «Սիթին», 64 միավորով, երրորդն […]
Ավելին
1 2 3 4 70

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023