Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-29-ին, իսկ պատասխան մրցավաճերը` մայիսի 5-6-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post shared by UEFA Champions League (@championsleague)
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափաիիչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Լիսանոնի «Սպորտինգի» հետ։ Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում «զինագործները» հաղթել էին 1:0 հաշվով։ Այսպիսով, լոնդոնյան գրանդը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում. աչքի ընկան Նիկո Օ’Ռայլին, Մարկ Գեհին ու Ժերեմի Դոկուն։ «Քաղաքաբնակները» 64 միավորով երկրորդ տեղում են։ «Մանչեսթեր Սիթին» առաջնության առաջատար «Արսենալից» հետ է արդեն 6 միավորով։ Հաջորդ տուրում կողմերը «Էթիհադ» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բորնմութից»։ Հյուրերի հաղթական գոլերը խփեցին Էլի Ջունիոր Կրուպին ու Ալեքս Սքոթը։ «Զինագործներից» աչքի ընկավ Վիկտոր Դյոկերեշը։ «Արսենալը» 70 միավորով առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» 61 միավոր ունի, բայց, առաջատարի համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմութը» 45 միավորով 9-րդն է։ […]
Ավելին
«Արսենալի» վինգեր Մաքս Դոումանը մասնակցել է Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը (1:0) ու պատմական ռեկորդ գրանցել մրցաշարում։ Եզրային կիսապաշտպանը 16 տարեկան և 97 օրականում դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում հանդես եկած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Դոումանը գերազանցել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յանալի ռեկորդը, որը 2024թ. փետրվարի 21-ին «Նապոլիի» դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի չեմպիոն «Սպորտինգին»։ «Զինագործների» հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը։ Խաղի հերոսներից էր լոնդոնյան գրանդի դարպասապահ Դավիդ Ռայան, որը 5 սեյվ կատարեց` ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Լոնդոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
«Արսենալի», «Յուվենտուսի» և Ուելսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արոն Ռեմզին սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով կարիերան ավարտելու մասին. «Այս որոշումն ինձ բարդ է տրվել։ Երկար մտորումներից հետո որոշել եմ ավարտել կարիերաս։ Առաջինն ուզում եմ սկսել Ուելսից։ Ինձ համար մեծ պատիվ էր կրել Ուելսի հավաքականի մարզաշապիկն ու վերապրել այնքան անհավանական պահեր։ Դա անհնար կլիներ առանց մարզիչների […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա», «Սպորտինգ» – «Արսենալ» դիմակայությունների առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր (Անգլիա)։ Եզրային մրցավարներ – Ստյուարտ Բերթ, Ջեյմս Մեյնուորինգ (երկուսն էլ` Անգլիա)։ Տեսաօգնականներ – Ջարեթ Ժիլեթ (Անգլիա), Մարկո Դի Բելո (Իտալիա)։ Չորրորդ մրցավար – Էնդրյու Մեդլի […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Արսենալը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնից»։ «Սրբերից» հաշիվը 35-րդ րոպեին բացեց Ռոս Ստյուարտը։ 68-ին «զինագործների» պատասխան գնդակը խփեց Վիկտոր Դյոկերեշը։ Խաղավերջում` 85-րդ րոպեին, տանտերերին հաղթանակ պարգևեց Շի Չարլզը։ Այսպիսով, «Սաութհեմփթոնը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, իսկ «Արսենալը» մրցաշարում ավարտեց պայքարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են «Բայերի» հարձակվող Քրիստիան Կոֆանի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ «Զինագործների» սկաուտները տպավորված են կամերունցի ֆուտբոլիստի խաղով։ Լոնդոնյան գրանդի ներկայացուցիչները նրա մրցելույթը հետևել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի»` «Բայերի» դեմ երկու մրցավեճում (1:1 և 2:0)։ «Ռեալը» նույնպես դիտարկում է 19-ամյա հարձակվողին ձեռք բերելու տարբերակը։ Երիտասարդ ֆուտբոլիստին իրենց կազմում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026