Կայացել է ԱՄՆ-ում սպասվող International Champions Cup ընկերական մրցաշարի վիճակահանությունը: Հուլիսի 17-ից 23-ը «Արսենալի» մրցակիցները կլինեն «Բավարիան», «Ռոման» և «Ռեալը»: Կայանալիք բոլոր հանդիպումները՝ ստորև.
Ավելին
Շատանում են մեծ ծավալ ունենալ լուրերն այն մասին, որ «Արսենալը» կվաճառի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Mirror-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը կդիտարկի տարբերակներ՝ հայ ֆուտբոլիստի և Մեսութ Օզիլի տեղափոխությունների համար: «Զինագործները» մտադիր են գործարքները կատարել այս ամառ: «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է այդկերպ ավելացնել նոր տրանսֆերների համար գումարը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ունայ Էմերին նոր […]
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Ֆինլանդիայի դեմ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի հավաքականին. մանրամասները՝ այստեղ: Մխիթարյանը ազգային հավաքականի խաղաշապիկ և ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ էր նվիրել վարչապետին: Մեր ծաղրանկարչի պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյանին նվիրել է հեղափոխության օրերի իր անբաժան բարձրախոսը, որպեսզի Հենոն Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ ավելի հեշտ կարողանա համախմբել թիմակիցներին։
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան հանդիպման (2:1) ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում բոլորից շատ վազել է Կառլեն Մկրտչյանը՝ 12227 մետր,- հայտնում է ՀՖՖ-ն: Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է՝ 11899 մետր ցուցանիշով, իսկ երրորդը՝Արտակ Գրիգորյանը, ով վազել է ընդհանուր առմամբ 11212 մետր:
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին: Այսօր նա Հանրապետության նախագահի հյուրն էր,- հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը;
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպման նախախաղային մարզումից: Հենոն լուսանկարները մակագրել է հետևյալ կերպ. «Մենք պատրաստ ենք վաղվա խաղին, իսկ դուք պատրա՞ստ եք մեզ երկրպագել»: Բոսնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 23-ին. մեկնարկը Երևանի ժամանակով 23:45-ին է:
Ավելին
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են բլից հարցերի: ՀՖՖ-ն ներկայացրել է շատ ուրախ պատասխանների տեսանյութը.
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է: ՀՖՖ-ն ներկայացնում է հանդիպման տեսանյութը.
Ավելին
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալել էր «Ռենին»: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել էր 3:1 հաշվով: Պատասխան մրցավեճում լոնդոնյան թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց Օբամեյանգը բացել է հաշիվը: 10 րոպե անց Մայթլենդ-Նայլսը կրկնապատկել է հաշիվը: 71-րդ րոպեին քիչ առաջ փոխարինման մտած Մխիթարյանը կազմակերպել է «Արսենալի» […]
Ավելին
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալելու է «Ռենին»: Ըստ անգլիական պարբերականների՝ Ունայ Էմերին ընտրելու է մեկնարկային հետևյալ կազմը. Չեխ, Մայթլենդ-Նայլս, Մուստաֆի, Կոսիելնի, Մոնրեալ, Գենդուզի, Տորեյրա, Մխիթարյան, Օզիլ, Իվոբի, Օբամեյանգ «Արսենալ»-«Ռեն» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 00:00-ին է: Հիշեցնենք՝ առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել է 3:1 հաշվով:
Ավելին
1 47 48 49 50

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023