Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը արդեն Հռոմում է և պայմանագիր կստորագրի «Ռոմայի» հետ: Pagine Romaniste-ն հրապարակել է Հենոյի լուսանկարը Հռոմի օդանավակայանից. հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» շարֆով է:
Ավելին
Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում: Football Italia-ն հայտել է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունը, ըստ որի՝ «Ռոման» կվարձարձակալի Մխիթարյանին հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Սեփական կայքում Դի Մարցիոն անգամ վստահեցրել է, որ գործարքը շուտով կկայանա: Պարբերականը հայտնում է նաև, որ Հենրիխը չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ծրագրերում, ինչն […]
Ավելին
ԱՊԼ-ի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին»: Տանտերերը հաղթել են 3:1 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում Մատիպը բացել է հաշիվը, այնուհետև Սալահը դուբլ է ձևակերպել: Խաղավերջում Տորեյրան խփել է «զինագործների» միակ գոլը: 86-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալը» 3 խաղերից հետո 6 միավոր ունի, «Լիվերպուլը» 3 խաղերում էլ հաղթել […]
Ավելին
Nay 374-ը երաժշտական կատարում է պատրաստել, որը նվիրված է Հենրիխ Մխիթարյանին: Տեսահոլովակը՝ ստորև.
Ավելին
International Champions Cup-ի շրջանակում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 63-րդ րոպեին: Հաջորդ րոպեին հայ ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել: Հուլիսի 24-ին լոնդոնյան թիմը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:
Ավելին
ԱՄՆ-ում ընթանում է Internatinal Champions Cup-ը: Ընկերական մրցաշարի շրջանակում մրցել են «Արսենալը» և «Բավարիան». լոնդոնյան թիմը հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում է եղել՝ փոխարինվելով 64-րդ րոպեին: «Արսենալը» հուլիսի 20-ին մրցելու է «Ֆիորենտինայի» հետ, իսկ հուլիսի 24-ին՝ «Ռեալի»:
Ավելին
Adidas-ը ներկայացրել է «Արսենալի»՝ արտագնա հանդիպումների համար նախատեսված համազգեստը: Դեղին խաղաշապիկները ներկայացրել են Հենրիխ Մխիթարյանը Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լակազետը:
Ավելին
«Արսենալը» Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Լոնդոնյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Մխիթարյանը խաղաշապիկ է նվիրել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին: Nice meeting our Consul General & Representatives of the Armenian Community in LA. գրել է Մխիթարյանը:
Ավելին
«Արսենալը» սկսում է ուսումնամարզական հավաքը ԱՄՆ-ում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը twitter-ի էջում գրել է. «Անհամբերությամբ սպասում ենք Միացյալ Նահանգների երկրպագուներին մեր խաղերին»: Հենոն հրապարակել է նաև այս լուսանկարը. «Արսենալը» Լոս Անջելեսում հուլիսի 16-ին մրցելու է «Կոլորադո Ռեպիդսի» հետ, 18-ին՝ «Բավարիայի», 20-ին «Ֆիորենտինայի» և 24-ին «Ռեալի» հետ:
Ավելին
Ներկայացվել է «Արսենալի» նոր խաղաշապիկը: Առաջիկա մրցաշրջանից սկսած լոնդոնյան ակումբի մարզահագուստը ապահովելու է adidas ընկերությունը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր խաղաշապիկով լուսանկար է հրապարակել:
Ավելին
1 45 46 47 48 49 50

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023