Հոլանդական Էրեդիվիզիայի 32-րդ տուրում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Գոու Ըհեդ Իգլսի» դեմ խաղում։ Արնե Սլոթի թիմի կազմից գոլերը խփեցին Ուսամա Իդրիսին, Սանտիագո Խիմենեսն ու Իգոր Պայշաոն։ Այս հաղթանակից հետո Ռոտերդամը ներկայացնող ակումբը վաստակեց 79 միավոր և առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար` 16-րդ անգամ դառնալով Էրեդիվիզայի չեմպիոն։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆեյենորդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հոլանդական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։ Արդեն առաջին կեսում «ջալոռոսիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջում չկարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Ժոզե Մոուրինիոյի թիմին միայն 60-րդ […]
Ավելին
Եվրոպա լիգա 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ֆեյենորդը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ֆեյենորդին» հաղթանակ պարգևեց 54-րդ րոպեին Մաթս Վիֆերի խփած միակ գոլը։ Նշենք, որ «գայլերը» 0:0 հաշվի ժամանակ չկարողացան գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց հարվածից հետո. 43-րդ րոպեին նշակետից վրիպեց Լորենցո Պելեգրինին։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան […]
Ավելին
Հոլանդական Էրեդեվիզիայի 28-րդ տուրում առաջնության առաջատար «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Վալվեյկին»։ Հանդիպման 53-րդ րոպեին ռոտերդամյան ակումբի ֆուտբոլիստները գերճշգրիտ հակագրոհ անցկացրին, որը եզրափակեց բրազիլացի վինգեր Իգոր Պայշաոն` հաշիվը դարձնելով 4:0։ Նշենք, որ «Ֆեյենորդը», 67 միավորով, գլխավորում է Էրեդիվիզիայի մրցաշարային աղյուսակը։ Արնե Սլոթի թիմը մոտակա հետապնդողներ «Այաքսից» և ՊՍՎ-ից առաջ է անցել 8 միավորով։ […]
Ավելին
Այսօր՝ մարտի 17-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում մրցաշարի 1/4 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլիա» «Յուվենտուս» – «Սպորտինգ» «Բայեր Լևերկուզեն» – «Ունիոն Սեյնթ Ժիլուազ» «Ֆեյենորդ» – «Ռոմա» Կիսաեզրափակիչում ձևավորվեն հետևյալ զույգերը. «Յուվենտուս»/«Սպորտինգ» – «Մանչեսթեր Յունայթեդ»/«Սևիլիա» «Ֆեյենորդ»/«Ռոմա» – «Բայեր Լևերկուզեն»/«Ունոին Սեյնթ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ֆեյենորդը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Շախտյորի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հոլանդական ակումբը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` «հանքափորներին» ջախջախելով 7:1 հաշվով։ Արնե Սլոթի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Օրկան Կյոկչուն ու Ուսամա Իդրիսին, մեկական անգամ էլ աչքի […]
Ավելին
Նիդերլանդների գավաթի 1/8 եզրափակիչում «Ֆեյենորդը» Ռոդերդամի «Դե Կույպ» մարզադաշտում անհավանական խաղում 11-մետրանոցներով հաղթեց «Նեյմեգենին»։ Մինչև հանդիպման 90-րդ րոպեն հյուրերը Կալվին Վերդոնկի և Պեդրու Մարկեշի խփած գալերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն ռոտերդամցիները կարողացան ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը. 90-րդ և 90+2-րդ րոպեներին աչքի ընկան համապաստախանաբար Օրկան Կյոկչուն ու Իգոր Պայշաոն։ Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ […]
Ավելին
Նոյեմբերի 3-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները։ Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները պայքարը կսկսեն 1/8, իսկ երկրորդ հորիզոնականները` 1/16 եզրափակիչից։ 1/16 եզրափակիչում հանդես կգան նաև Չեմպիոնների լիգայի խմբերում 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ […]
Ավելին
Եվրոպա լիգայի F խմբում անհավանական պայքար է ծավալվել,որտեղ ընդգրկված էին «Լացիոն», «Շտուրմը», «Ֆեյենորդն» ու «Միդյուլանը»։ Վերջին տուրից առաջ «Լացիոն» ու «Շտումը», վաստակած 8-ական միավորով, զբաղեցնում էին համապաստախանաբար 1-ին և 2-րդ հորիզոնականները, իսկ «Ֆեյենորդն» ու «Միդյուլանը» 5-ական միավորով` 3-րդ ու 4-րդ հորիզոնականները։ Վերջին տուրում «Ֆեյենորդը» 1:0 հաշվով հաղթեց «Լացիոյին», իսկ «Միդյուլանը» 2:0` «Շտուրմին»։ Այդ հանդիպումներից հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» հենակետային կիսապաշտպան Տայլեր Ադամսին։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Յորքշիրյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է 17 մլն եվրո։ Հաղորդվում է, որ ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել անձամբ «Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսե Մարչը, ով […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023