«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կարիերան կշարունակի «Մարսելի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, պրովանսյան ակումբը պարտադիր գնման իրավունքով վարձակալելու է 22-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «զինագործները» ստանալու են 1 մլն եվրո, ինչից հետո «Մարսելը» 10 մլն եվրոյի դիմաց գնելու է Գենդուզիի ամբողջական տրանսֆերային իրավունքները, […]
Ավելին
«Ռոման» սկսել է փոխարինող փնտրել ծանր վնասվածք ստացած Լեոնարդո Սպինացոլայի համար, ով Իտալիայի հավաքականի կազմում Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Բելգիայի դեմ խաղում (2:1) կտրել է աքիլլեսյան գարշապարի ջլերը, ինչի հետևանքով բաց կթողնի 5-6 ամիս։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիլոլո Սկիրան, «գայլերն» իրենց շարքերում խ ցանկնաում են տեսնել «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ասլոնսոյին։ Աղբյուրի […]
Ավելին
Ջեյդոն Սանչոյի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակն է ձեռք բերել բարձրակարգ կենտրոնական պաշտպան ու հենակետային կիսապաշտպան։ Արդեն տեղեկացրել ենք, որ մանկունյանցիներն իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին ու այդ հարցի շուրջ արդեն բանակցություններ են սկսել «արքայական» ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հենակետային կիսապաշտպանի գոտում […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` խաղացողի տրանսֆերի համար մանկունյական ակումբն այժմ ուղիղ կապի մեջ է «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» դեռևս որևէ պաշտոնական […]
Ավելին
«Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը, հնարավոր է, կարիերան շարունակի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկի կազմում։ Ինչպես տեղեկացնում է This is Afield-ը, հղում կատարելով L’Equipe-ին, 23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Լիվերպուլի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ` Սանչեսն ակումբների ուշադրության կենտրոնում հայտնվել է Լիգա 1-ի` 2020/21 մրցաշրջանի շրջանակում ունեցած վառ ելույթների շնորհիվ։ Բացի դրանից, ակումբներին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բարսայի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոյին։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։ Կողմերի միջև վարձակալան պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո «գայլերը» խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք են ունենալու։ Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել էր 2020 թ օգոստոսին և ակումբի կազմում […]
Ավելին
«Բարսելոնան» իր երկու ֆուտբոլիստներին` Միրալեմ Պյանիչին և Սամուել Ումտիտիին հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք պետք է լքեն ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստներին ակումբն այդ մասին ծանուցում է ուղարկել։ Անցնող շաբաթ ակումբը խզեց պայմանագիրը Մաթեուս Ֆերնանդեսի հետ, ով այդ տեղեկությունը ստացել է էլեկտրոնային փոստի միջոցով։ Ումտիտին ու Պյանիչը, հարկերը հանած, տարեկան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Այնտրախտի» կենտրոնական հարձակվող Անդրե Սիլվային։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «ցլերը» պորտուգալացի հարձակվողի դիմաց «Այնտրախտին» վճարել են 23 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանում Անդրե Սիլվան անցկացրած 32 խաղում հեղինակել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, ակումբին են միացել միանգամից 6 նոր ֆուտբոլիստներ։ Աղբյուրի փոխանցմամբ` թիմին են միացել պաշտպաններ բրազիլացի Ջեյմս Սանթոսը, նիգերիացի Դեու Դոսան և Աղվան Դավոյանը, կիսապաշտպաններ ռուս Դավիդ Խուրցիձեն, Արտակ Եդիգարյանը, ինչպես նաև հարձակվող իվուարցի Ֆոֆանա Բեկոն։ «Ալաշկերտի» մարզշական շտաբում նույնպես համալրում է եղել. ակումբին է միացել Տիգրան Եսայանը, ում նախկին աշխատավայրը […]
Ավելին
«Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը , ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, 35-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռամոսի բուժզննումը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաև իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալում» 16 տարի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023