«Օլիմպիակոսը» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» վինգեր Լեոն Բեյլիին, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պիրեյը ներկայացնող ակումբը ճամայկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 5 միլիոն եվրո։ 29-ամյա եզրայինը «Վիլայում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից, 163 խաղում գրանցել է 23 գոլ ու 25 […]
Ավելին
«Ալ Հիլալը» ձեռք է բերել «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելիին, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` «Ալ Հիլալը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 70 միլիոն եվրո։ «Զինագործները» իրականացրել են ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017թ. օգոստոսին, երբ Ալեքս Օքսլեյ-Չեմբեռլենը […]
Ավելին
Տրանսֆերային պատուհանի փակման օրը «Բարսելոնայից» հեռացել է միանգամից չորս ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բլաուգրանայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն մինչև 2027թ. հուլիսի 1-ը վարձավճարով համալրել է Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Դեպորտիվոյի» կազմը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` Լա Կորունիան ներկայացնող ակումբը հաջորդ ամռանը կունենա 30 միլիոն եվրոյով իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն։ 22-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք են բերել 145 միլիոն եվրոյով։ «Սիթին» կրկնել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերի ռեկորդը։ «Լիվերպուլը» 2025թ. ամռանն Ալեքսանդր Իսակի տեղափոխության համար «Նյուքասլին» նույնպես […]
Ավելին
Գոնսալո Պուերտան «Ռասինգից» տեղափոխվել է «Օլիմպիակոս», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` հունական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել 16 միլիոն եվրոյով։ «Օլիմպիակոսն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն ու գերազանցել Զլատկո Զահովկչի ռեկորդը։ Սլովենացի նախկին կիսապաշտպանը 1999թ. հուլիսին «Պորտուից» Պիրեյը ներկայացնող ակումբ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշից» տեղափոխվել է «Սեուտա», հայտնում է Իսպանիայի Սեգունդան ներկայացնող ակումբի մանուլի ծառայությունը։ «Կաբալյասը» մինչև 2027թ. հուլիսի 1-ը վարձակալել է 25-ամյա ֆուտբոլիստին։ «Սեուտան» Իսպանիայի երկրորդ լիգայի նոր մրցաշրջանում անցկացրած 3 խաղում էլ պարտվել է ու վերջին` 22-րդ տեղում է։ Սևիկյանն իսպանական ակումբներից 2017-2022թթ. եղել է «Լևանտեի» համակարգում, որի հիմնական թիմում […]
Ավելին
«Նյուքասլի» հարձակվող Նիկ Վոլթեմադեն տեղափոխվել է «Յուվենտուս», հայտնում է թուրինյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը վարձակալական պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` գործարքն արժեցել է 3,6 միլիոն եվրո։ «Բիանկոներին» չի ունենա գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային հնարավորություն։ Վոլթեմադեն «Նյուքասլ» է տեղափոխվել 2025թ. օգոստոսին, 53 խաղում խփել է 11 գոլ, կատարել 6 […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբոջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» արտենգենտիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 125 միլիոն ֆունտ ստերլինգ (145 միլիոն եվրո)։ Մանկունիական գրանդը կկրկնի Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերի ռեկորդը։ «Լիվերպուլը» 2025թ. ամռանն Ալեքսանդր Իսակի տեղափոխության համար «Նյուքասլին» նույնպես վճարել է 145 միլիոն եվրո։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկից» տեղափոխվել է «Ակրոն», հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` Տոլյատին ներկայացնող ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 700 հազար եվրո։ Հայաստանի Պրեմիեր լիգայից ավելի շատ գումարով հեռացել է Էդգար Մալաքյանը, որը 2012թ. հուլիսին 750 հազար եվրոյով […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային պատուհանի փակման օրը փորձում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մանկունիական գրանդն արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ազնվականներին» առաջարկել է 120 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 140 միլիոն եվրո)։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Ինսակդեր Նիոկոլ Սկիրայի տվայլներով` 25-ամյա կիսապաշտպանը «Սիթիի» պայմանագիր կստորագրի, որը կսպառվի 2032թ. հուլիսի 1-ին։ […]
Ավելին
1 2 3 370

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026