Խավին հրաժարվել է Ման. Յունայթեդի կիսապաշտպանին ձեռք բերելու տարբերակից

Խավին հրաժարվել է Ման. Յունայթեդի կիսապաշտպանին ձեռք բերելու տարբերակից

22/11/2021 - 13:48

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը չի տեղափոխվի «Բարսելոնա», քանի դեռ կատալոնական ակունբը մարզում է Խավին։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանասը», նախքան Խավիի նշանակումը, տևական ժամանակ հետևել է հոլանդացի կիսապաշտպանի շուրջ ձևավորվող իրադարձություններին և մի քանի անգամ կապ է հաստատեկ նրա գործակալների հետ, որպեսզի իմանա նրա կարծիքը հավանական տրանսֆերի մասին։

Հաղորդվում է` վան դե Բեկը տեղեկացրել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին, որ ուրախ կլիներ փոխել ակումբային գրանցումը` կապված «Յունայթեդում» իր կարգավիճակի հետ, որը նրան չի գոհացնում։

Խավիին «Բարսելոնայի» ներկայացուցիչները հայտնել են, որ հնարավորություն կա թիմ հրավիրել 24-ամյա կիսապաշտպանին, սակայն, իսպանացի մասնագետը հրաժարվել է այդ տարբերակից։

41-ամյա մասնագետն այդ տարբերակից հրաժարվելը պատճառաբանում է այն փաստով, որ ներկա պահին «կապտանռնագույնները» կիսապաշտպանության համալրում ունենալու կարիք չունեն։

Հիշեցնենք, որ Դոնի վան դե Բեկը «Յունայթեդի» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, սակայն մինչ այժմ մանկունյական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 42 հանդիպում` դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023