Մխիթարյանը մերժել է ռուսական երկու ակումբների առաջարկները

Մխիթարյանը մերժել է ռուսական երկու ակումբների առաջարկները

24/11/2021 - 16:27

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Մխիթարյանը դժգոհ է «Ռոմայում» իր ներկա կարգավիճակից և կարծես թե կրկին կոնֆլիկտ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ։

Ինչպես տեղեկացնում է Матч ТВ-ն, հայազգի կիսապաշտպանի ծառանություններով հետաքրքրված են ռուսական երկու ակումբներ։ Խոսքը «Կրասնոդարի» և «Զենիթի» մասին է։

Հաղորդվում է, որ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին անձամբ զանգահարել է Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս քաղաքավարի կերպով մերժել է նրա առաջարկը` նշելով, որ ընտանեկան կարգավիճակից ելնելով ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։

Աղբյուրի փոխանցմամբ` Մխիթարյանի հետ կապվել են նաև «Զենիթի» ներկայացուցիչները, սակայն նույնպես մերժում են ստացել։

Նշենք, որ Матч ТВ-ին հաջողվել է պարզել, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թ. ձմռեռային պատուհանի ժամանակ հայ ֆուտբոլիստը կարող է անվճար հեռանալ ակումբից։

Հավելենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 16 հանդիպում` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023