Խավին ցանկանում է ձեռք բերել Քաթարի Աստղերի լիգայի ու Ալ Սադի պատմության լավագույն ռմբարկուին

Խավին ցանկանում է ձեռք բերել Քաթարի Աստղերի լիգայի ու Ալ Սադի պատմության լավագույն ռմբարկուին

22/11/2021 - 15:00

«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ դիտարկել հարձակման կենտրոնն ամրապնդելու համար։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավին ցանկանում է ձեռք բերել «Ալ Սադի» հարձակվող Բաղդադ Բունեջային։

29-ամյա ալժիրցի հարձակվողի թեկնածությունը դիտարկվումը պայմանավորված է «Բարսելոնայի» հարձակման կենտրոնում առկա լուրջ խնդիրների հետ։

Հայտնի է, որ Սերխիո Ագուերոն սրտի խնդրի հետևանքով ստիպված է ավարտել կարիերան, Մարտին Բրեյթվեյթը մինչև 2022 թ. տարեսկիզբ բացառված է, որ կվերադառնա խաղադաշտ, իսկ Լյուկ դե Յոնգն ընդհանրապես չի արդարացնում կատալոնական ակումբի մարզչական շտաբի սպասելիքները։

Նշենք, որ Խավին, որպես ֆուտբոլիստ, 2015-2019 թթ. Բունեջայի հետ հանդես է եկել «Ալ Սադում», իսկ 2019-2021 թթ. ակուկբում եղել է նրա մարզիչը։

Հավելենք, որ Բաղդադ Բունեջան «Ալ Սադի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից և մինչ այժմ ամուբի մարզաշապիկով անցկացրել է 153 հանդիպում` դառնալով 159 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։ Ալժիրցի հարձակվողն «Ալ Սադի» պատմության լավագույն ռմբարկուն է։

Բունեջան այդ 159 գոլերից 128-ը խփել է Քաթարի Աստղերի լիգայի շրջանակում ու նաև այդ մրցաշարի պատմության լավագույն։ ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023