Ռոման փայլեց` գոլառատ խաղում հաղթելով Էմպոլիին. Մխիթարյանը` ասիստի հեղինակ🎥

Ռոման փայլեց` գոլառատ խաղում հաղթելով Էմպոլիին. Մխիթարյանը` ասիստի հեղինակ🎥

23/01/2022 - 22:54

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» «Կարլո Կաստելանի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։

Ժոզե Մոուրինիոյի սաները հիանալի առաջին խաղակես անցկացրին և 24-37-րդ րոպեների ընթացքում 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Թեմի Աբրահամը, Ջանլուկա Մանչինին, Սերժիու Օլիվեյրան և Նիկոլո Ձանիոլոն։

Կողներն ընդմիջման գնացին «գայլերի» հսկայական առավելության պայմաններում` 4:0։

Երկրորդ կեսում «Էմպոլիի» ֆուտբոլիստները փորձեցին խաղ վերադառնալ և երկու գնդակ հետ բերեցին, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Անդրեա Պինամոնտին ու Նեդիմ Բայրամին։

Նշենք, որ «Ռոմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 75-րդ րոպեին։

33-ամյա կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Նիկոլո Ձանիոլոն։

Այսպիսով, «Ռոման» գոլառատ խաղում հաղթեց 4:2 հաշվով, վաստակեց 38 միավոր` բարձանալով 6-րդ հորիզոնական։

«Էմպոլին», 29 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023