Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։ Մադրիդյան ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց երաշխավորված վճարելու է երաշխավորված 31 մլն եվրո։ Հետագայում հավելավճարների տեսքով «Ռեալը» կվճարի ևս 9 մլն եվրո։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 6 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Էդուարդո Կամավինգան «Ռենի» սան է, որի […]
Ավելին
Լիգա 1-ը ներկայացնող «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու է 31 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Կամավինգան […]
Ավելին
Ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլը, ինչի արդյունքներով պարզ դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, ԿԼ-ի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ 32 ակումբները. Անգլիա – «Տոտենհեմ» Իտալիա – «Ռոմա» Գերմանիա – «Ունիոն Բեռլին» Հայաստան – «Ալաշկերտ» Ֆրանսիա – «Ռեն» Բելգիա – «Գենտ» Հոլանդիա – «Ֆեյենորդ», «Վիտես», «ԱԶ Ալկմար» Ավստրիա – ԼԱՍԿ Նորվեգիա – «Բուդե/Գլիմտ» […]
Ավելին
«Ատլեկիո Մադրիդի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, հնարավոր է, նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 26-ամյա կիսապաշտպանը որոշել է լքել մադրիդյան ակումբը։ Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» օրեր առաջ բանակցություններ է սկսել իսպանացի ֆուտբոլիստի հետ։ Հայտնի է, որ «ազնվականները» Սաուլին ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ են պատրաստում։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է […]
Ավելին
Ջեյդոն Սանչոյի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակն է ձեռք բերել բարձրակարգ կենտրոնական պաշտպան ու հենակետային կիսապաշտպան։ Արդեն տեղեկացրել ենք, որ մանկունյանցիներն իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին ու այդ հարցի շուրջ արդեն բանակցություններ են սկսել «արքայական» ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հենակետային կիսապաշտպանի գոտում […]
Ավելին
Մայիսի 29-ին «Չելսին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» տիրանալով բաղձալի գավաթին։ Ողջ մրցաշրջանի ընթացքում լոնդոնյան ակումբի հերոսներից մեկը, միանշանակ, դարպասապահ Էդուարդ Մենդին էր, ով մինչ նման նվաճմասնելն անհավանական ճանապարհ է անցել՝ տեսնելով ամեն տեսակի դժվարություն։ «Սիթիի» դեմ խաղի եզրափակիչ սուլիչից հետո Էդուարը գլուխը դրեց խոտածածկին ու սկսեց արտասվել․ 29 տարեկանում հազիվ բարձրանալ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները,  ներկայացրել է 21-րդ դարում ամենաշատ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստներին։ «Լավագույն» տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Սերխիո Ռամոս – 26 կարմիր քարտ («Ռեալ Մադրիդ» – 26) 2-3. Տիագո Մոտա – 16 կարմիր քարտ («Բարսելոնա» – 8, ՊՍԺ – 5, «Ինտեր» – 1, «Ջենոա» – 1, «Ատլետիկո Մադրիդ» – 1) […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը կազմել է մինչև 21 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստնորից կազմված խորհրդանշական հավաքական՝ հաշվի առնելով նրանց ընթացիկ արժեքը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան», 60 մլն եվրո) Պաշտպաններ – Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 75 մլն), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 50 մլն), Ռիս Ջեյմս («Չելսի», 35 մլն), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 80 մլն)։ Կիսապաշտպաններ – […]
Ավելին
«Լորյան» ֆուտբոլային ակումբի աշխատակից Յոhան Էսիրարը մահացել է, այն բանից հետո, երբ նրա վրա է ընկել խոտածածկի որակն ապահովող լուսային վահանակը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Դեպքը տեղի է ունեցել «Ստադ դյու Մուստուա» մարզադաշտում ֆրանսիական լիգա 1-ի 16-րդ տուրի «Լորյան»-«Ռեն» (0։3) խաղից հետո։ Շտապօգնության մեքենայով տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն 45 րոպե […]
Ավելին
«Ռենի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ամենայն հավանակությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհաններից մեկի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնի է, 18-ամյա կիսապաշտպանի ծառայություններով տևակական ժամանակ է հետաքրքրված է «Ռեալը», սակայն, ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, խաղացողի համար մղվող պայքարին միանում է նաև «Բավարիան»։ Ինքը՝ խաղացողը, նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, իսկ ֆրանսիական ակումբը խաղացողի դիմաց […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023