«Այս տղան իր կոստյումից էլ սև է». Կամավինգայի հետ կապված ռասիստական սկանդալ է հասունանում

«Այս տղան իր կոստյումից էլ սև է». Կամավինգայի հետ կապված ռասիստական սկանդալ է հասունանում

11/09/2021 - 12:02

«Ռեալ Մադրիդի» նորեկ Էդուարդո Կամավինգայի հետ կապված կարծես թե ռասիստական սկանդալ է հասունանում։

Բանն այն է, որ սեպտեմբերի 8-ին` ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացման միջոցառման ժամանակ, Իսպանիայի հեռարձակման և հեռարձակումների կորպորացիայի` RTVE-ի հետ համագործակցող լրագրող Լորեն Գոնսալեսը, ենթադրելով, որ իրեն ոչ մեկ չի լսում, ասել է հետևյալը. «Այս տղան իր կոստյումից էլ սև է»։ Այդ խոսքերը, սակայն, հայտնվել են RTVE-ի կողմից հեռարձակվող Teledeporte հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Ինչպես տեղեկացնում է AP-ին, այդ ամենից հետո RTVE-ն դատապարտել է Գոնսալեսի այդ խոսքերը` նշելով, որ լրագորղի խոսքերն եղել են անհարգալից և անընդունելի հանրային հեռուստաալիքի համար։

RTVE-ն ընդգծել է, որ հետաքննությունից հետո լրագրողի դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։

Աղբյուրի փոխանցմամբ` 18-ամյա ֆուտբոլիստը հեռուստաընկերության կողմից ներում հայցող նամակ է ստացել, իսկ Լորեն Գոնսալեսը հանրային կերպով ներողություն է խնդրել նրանից։

«Իմ մեկնաբանությունը, որը չի պարունակել չարություն և անհարգալից վերաբերմունք խացացողի հանդեպ, ամեն դեպքում, անտեղի է եղել։

Նման համեմատություն ես կարող էի անել մաշկի ցանկացած գույն ունեցողի անձի նկատմամբ։

Այնուամենայնիվ, ես հասկանում եմ, թե մենք ինչ զգայուն ժամանակներում ենք ապրում, չնայած ես կարծում եմ, այժմ ամեն ինչ չափազանց քաղաքականացվում և արմատականացվում է, սակայն բոլոր ԶԼՄ-ները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն ռասիզմի և ցանկացած այլ խտրականության դեմ պայքարում»,- նշել է Գոնսալեսը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի` ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը, Էդուարդո Կամավինգան «Ռենից» 31 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023