Պաշտոնական. Կամավինգան տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական. Կամավինգան տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

31/08/2021 - 20:40

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։

Մադրիդյան ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց երաշխավորված վճարելու է երաշխավորված 31 մլն եվրո։ Հետագայում հավելավճարների տեսքով «Ռեալը» կվճարի ևս 9 մլն եվրո։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 6 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Էդուարդո Կամավինգան «Ռենի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 88 հանդիպում` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023