Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը «Լիվերպուլը» ևս մեկ գործարք իրականացրեց։ Ինչպես տեղեկանում ենք «Լիվերի» պաշտոնական կայքից, ակումբը վարձակալել է «Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ նոր ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «19» համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրում լինելու է կետ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Դևիսին ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 25-ամյա կենտրոնական պաշտպանի դիմաց վճարել է 2․5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որի մանարամասները հայտնի չեն։ Հայտնի է, որ «Լիվերպուլի» նորեկն ընտրել է «28» համարի մարզաշապիկը։ Բեն Դևիսը «Պրեսթոնի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» և «Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպան Ջեք Վիլշերի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայամանագիրը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Կիսապաշտպանը «Արսենալի» սան է, որի կազմում նորամուտը նշել […]
Ավելին
«Դերբի Քաունթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուեյն Ռունին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին հատյնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անգլիացի արդեն նախկին ֆուտբոլիստը տևական ժամանակ Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի կազմում հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 25-ին հոլանդացի մասնագետ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռունին «Դերբիի» հետ նոր պայամանգիր […]
Ավելին
Հունվարի 5-ին կայացավ Անգլիայի լիգայի գավաթի՝ Carabao Cup -ի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրենթֆորդի» դեմ։ Խաղի մեծ մասում զգացվեց կողմերի միջև կարգերի տարբերությունը, ինչն էլ նպաստեց, որ լոնդոնյան ակումբը հաղթի 2։0 հաշվով։ Խաղակեսերից յուրաքանչյուրում «շնաձկները» մեկական անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Նախ 12-րդ րոպեին Մուսա Սիսոկոն բացեց […]
Ավելին
Անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Նորվիչի» աջ պաշտպան Մաքս Արոնսը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Համաձայն ESPN-ի հաղորդման՝ «Մանչեսթեր Յունայթեդում» լրջորեն քննարկում են «դեղձանիկների» 20-ամյա պաշտպանի՝ իրենց ակումբ տեղափոխության հարցը։ Ընդ որում՝ մանկունյական ակումբում հակված են ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է նաև, որ ամիսներ առաջ Օլե-Գունար Սուլշերն ու «Յունայթեդի» տրանսֆերային բաժինը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բիրմինգհեմի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Ալեն Հալիլովիչի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ «Բիրմինգհեմը» հանդես է գալիս Չեմպիոնշիփում և կայացած 12 խաղերից հետո վաստակած 14 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ Հալիլովիչը նախկինում հանդես է եկել այնպիսի ակումբներում, […]
Ավելին
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, հնարավոր է, վերադառնա անգլիական ֆուտբոլ։ Ինչպես տեղեկացնոմ է Sky Sports-ը, 30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնսլին»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել Բալոտելիի ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները դեռևս վերջնական փուլ չեն մտել։ Մարիո Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Բրեշիան», որտեղից նա հեռացել է 2020 թվականի հուլիսին, ինչից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող միանգամից 6 ակումբներ, հնարավոր է, դադարեցնեն գոյությունը, ինչը կապված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված ֆինանսական ճգնաժամի հետ։ «Մեր գոյատևումը բացառապես կախված է ֆինանսական օգնությունից, առանց որի չենք կարող գոյատևել»,- նշել է ակումբներից մեկի ներկայացուցիչը։ «Մենք կարող ենք գոյատևել միայն կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերով, սակայն ակումբի եկամուտները կախված […]
Ավելին
Անգլիական Չեմիոնշիփի 4-րդ տուրի շրջանակում «Դերբի Քաունթին» հյուրընկալվել էր «Նորվիչին»՝ հաղթելով 0։1 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 87-րդ րոպեին խփել է անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյին Ռունին։ 34-ամյա հարձակվողը տուգանային հարվածի իրացումից հետո դարձել է բավականին գեղեցիկ գոլի հեղինակ՝ ընթացիկ մրցաշրջանում իր թիմին պարգևելով առաջին հաղթանակը։
Ավելին
1 3 4 5 6 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023