Պաշտոնական. Լիդսը պաշտոնանկ արեց Մարսելո Բիելսային

Պաշտոնական. Լիդսը պաշտոնանկ արեց Մարսելո Բիելսային

27/02/2022 - 17:13

Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան պաշտոնանկ է արվել։

Արգենտինացի մասնագետը «Լիդսը» գլխավորում էր 2018 թ. հունիսից։ Այդ ընթացքում ակումբն անցկացրել է 170 հանդիպում, տոնել 81 հաղթանակ, կրել 59 պարտություն, ևս 30 հանդիպում ավարտել ոչ-ոքի։

Բիելսայի գլխավորությամբ «Լիդսը» 2019/20 մրցաշրջանում դարձել է Չեմպիոնշիփի հաղթող։

Ավելի վաղ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել է, որ յորքշիրյան ակումբն աշխատում է Մարսելո Բիելսային փոխարինելու ուղղությամբ` 2 տարվա պայմանագիր առաջարկելով «Զալցբուրգի» և «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ջեսի Մարշին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023