Յուվենտուսը հաղթեց Վերոնային` բարձրանալով 4-րդ հորիզոնական🎥

Յուվենտուսը հաղթեց Վերոնային` բարձրանալով 4-րդ հորիզոնական🎥

07/02/2022 - 10:57

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» մրցեց «Վերոնայի» դեմ։

Հանդիպման մեծ մասն անցավ թուրինյան ակումբի թելադրանքով, ինչն էլ նպաստեց, որ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթեց 2:0 հաշվով։

«Բյանկոներիներին» հաղթանակ պարգևեցին թիմի նորեկների` Դուշան Վլահովիչի ու Դենիս Զաքարիայի խփած գոլերը։

Այս հաղթանակից հետո «ծեր սինյորան» վաստակեց 45 միավոր, շրջանցեց «Ատալանտային» և բարձրացավ Չեմպիոնների լիգայի գոտի` 4-րդ հորիզոնական։

Այդուհանդերձ, նշենք, որ Բերգամոն ներկայացնող ակումբը «Յուվենտուսի» համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

«Վերոնան», 33 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023