Լիվերպուլը քարը քարի վրա չթողեց Պորտուին🎥

Լիվերպուլը քարը քարի վրա չթողեց Պորտուին🎥

29/09/2021 - 09:48

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։

Յուրգեն Կլոպի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին լուրջ առավելություն և որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:1 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահն ու Ռոբերտո Ֆիրմինոն, մեկ գնդակ էլ իր անվան գրանցեց Սադիո Մանեն։

«Պորտուի» միակ գոլը խփեց Մեհդի Թարեմին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Միլան» 1:2 «Ատլետիկո Մադրիդ»

B խումբը, ավարտված 2-րդ տուրից հետո, ունի հետևյալ տեսքը.

  1. «Լիվերպուլ» – 6 միավոր
  2. «Ատլետիկո Մադրիդ» – 4 միավոր
  3. «Պորտու» – 1 միավոր
  4. «Միլան» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023