ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար նախատեսված խաղում Անգլիայի ազգային հավաքկանը Մայամիի «Հարդ ռոք» ստադիոնում գերգոլառատ պայքարում 6:4 հաշվով հաղթեց Ֆրանսիայի թիմին։ Անգլիացիներն առաջին խաղակեսում պարզապես շոկի ենթարկեցին «Եռագույններին»` չորս անպատասպան գնդակ ուղարկելով Մայք Մենյանի պաշտպանած դարպասը։ «Երեք առյուծներից» դուբլ գրանցեց Բուկայո Սական, մեկական անգամ էլ աչքի ընկան Դեկլան Ռայսն ու Էզրի Կոնսան։ Ընդմիջումից հետո ֆրանսիացիներն ուշքի […]
Ավելին
Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի թիմից Ֆրանսիայի հավաքականի կրած պարտության (0:2) մասին, հայտնում է Voetbal Primeur-ը։ «Իսպանիան արժանի հաղթանակ տարավ։ Նրանք խաղացին այնպես, ինչպես արել էին ամբողջ մրցաշարի ընթացքում` վերահսկելով դաշտում կատարվող ամեն ինչ։ Ֆրանսիան գրեթե ամբողջ հանդիպման ժամանակ մնացել էր առանց գնդակի։ Իսպանիան նույնպես շատ […]
Ավելին
ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմին։ «Եռագույններից» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն, որոնք մեկական գոլ խփեցին` հաղթանակ պարգևելով իրենց թիմին։ Մբապեն Մունդիալներում 20 խաղում խփել է 20 գոլ։ Նա այդ ցուցանիշով զիջում է միայն Լիոնել Մեսիին (Արգենտինա), որը մրցաշարում աչքի է ընկել 21 անգամ։ Մադրիդի «Ռեալի» […]
Ավելին
ԱԱ-2026-ի I խմբի վերջին` երրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Նորվեգիայի թիմի նկատմամբ։ «Եռագույններից» հեթ-տրիկ գրանցեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն, աչքի ընկավ նաև Դեզիրե Դուեն, «վիկինգների» գոլը խփեց Տելո Օսգորը։ Ֆրանսիացիները 9 միավորով խմբում գրավեցին առաջին տեղը։ Նորվեգիան 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Երկու հավաքականներն էլ դուրս եկան 1/16 եզրափակիչ։ […]
Ավելին
Նորվեգիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի I խմբի երրորդ տուրի խաղում Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն հեթ-տրիկ ձևակերպեց` Մունդիալներում 1954թ. ի վեր գրանցելով լավագույն ցուցանիշը, հայտնում է Mister Chip-ը։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստը երեք գոլ խփել է խաղի մեկնարկից 32 րոպե հետո, ինչն աշխարհի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաարագ հեթ-տրիկն է։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրն Ավստրիայի ազգային հավաքականի նախկին […]
Ավելին
ԱԱ-2026-ի I խմբի վերջին` երրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը մրցում է Նորվեգիայի թիմի դեմ։ «Եռագույններից» 20-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով աչքի ընկավ Ուսման Դեմբելեն` հաշիվը դարձնելով 2:0։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը գոլ էր խփել նաև 7-րդ րոպեին ու դուբլ է գրանցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Մունդիալներում խփել է առաջին գոլը` ԱԱ-2026-ի I խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականի կազմում գրավելով Սենեգալի դարպասը։ Mister Chip-ի տվյալներով` «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն աշխարհի առաջնություններում նորամուտը նշելուց երկրորդ ամենաշատ հանդիպումն է անկացրել առաջին գոլը խփելու համար։ Դեմբելեն մրցաշարում առաջին գոլը խփեց 13-րդ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաև Իսպանիայի ազգային հավաքկանի նախկին […]
Ավելին
ԱԱ-2026-ի I խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը Ֆիլադելֆիայում 3:0 հաշվով հաղթեց Իրաքի թիմին։ «Եռագույններից» դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, որը Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցրեց 16-ի` հավասարվելով Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողն աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն Լիոնել Մեսիին (Արգենտինա), որը խփել է 18 գոլ։ Ֆրանսիացիներից […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն Լիոնել Մեսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Marca-ն։ «Անկասկած, Մեսին կարող է նորից աշխարհի չեմպիոն դառնալ։ Նա սիրում է տիտղոսներ նվաճել։ Ես դա տեսել եմ, երբ «Բարսելոնայում» էի։ Ոչինչ չի փոխում այն հանգամանքը, որ, նախորդ աշխարհի առաջնության համեմատ, նա արդեն 4 տարի մեծ է։ Նա […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ` Դավիդ Ռայա («Արսենալ»)։ Պաշտպաններ` Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ»), Գաբրիել («Արսենալ»), Մարկինիոս (ՊՍԺ), Նունու Մենդեշ (ՊՍԺ)։ Կիսապաշտպաններ` Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Մայքլ Օլիսե («Բավարիա»), Վիտինիա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենակ»)։ Հարձակվողներ` Հարի Քեյն («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում «Պարի Սեն-Ժերմենը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Արսենալին»` […]
Ավելին
1 2 3 20

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026