Դեմբելեն Մունդիալներում 1954թ. ի վեր լավագույն ցուցանիշը գրանցեց 🎥
Դեմբելեն Մունդիալներում 1954թ. ի վեր լավագույն ցուցանիշը գրանցեց 🎥
27/06/2026 - 00:09

Նորվեգիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի I խմբի երրորդ տուրի խաղում Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն հեթ-տրիկ ձևակերպեց` Մունդիալներում 1954թ. ի վեր գրանցելով լավագույն ցուցանիշը, հայտնում է Mister Chip-ը։

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը երեք գոլ խփել է խաղի մեկնարկից 32 րոպե հետո, ինչն աշխարհի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաարագ հեթ-տրիկն է։

Այդ ցուցանիշով ռեկորդակիրն Ավստրիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էրիխ Պրոբստն է, որն ԱԱ-1954-ում Չեխոսլովակիայի դարպասը երեք գոլ է խփել 24 րոպեում։

Լավագույն հնգյակում են նաև Գարի Լինեկերը (Անգլիա, ԱԱ-1986, 35 րոպե), Գերդ Մյուլերը (Գերմանիա, ԱԱ-1970, 38) և Գուստավ Վեթերստրյոմ (Շվեդիա, ԱԱ-1938, 44)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026