Շարունակվում է Internatinal Champions Cup-ը: Հերթական խաղում մրցել են «Յուվենտուսը» և «Ինտերը». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Հանդիպման 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել թուրինյան թիմի նորեկ Մատեյս դե Լիգտը: 68-րդ րոպեին Ռոնալդուն տուգանայինից հարված է կատարել. գնդակն անդրադարձից հետո հայտնվել է դարպասում: «Յուվենտուսը» հաղթել է 11 մետրանոց հարվածաշարում:
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել Bugatti Voiture Noire մակնիշի լեգենդար ավտոմեքենա: Daily-ն հայտնում է, որ մեծ աղմուկ հանած մեքենան, որի որոշ դետալներ դեռ պատրաստ չեն, պորտուգալացին գնել է 11 միլիոն եվրոյով: Այդպիսով, ավտոմեքենան ամենաթանկն է շուկայում: Վերջերս Ժնևում ներկայացված Bugatti Voiture Noire-ն կարող է զարգացնել 420 կմ/ժ արագություն:
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ Ա սերիան հաղթելուց հետո ամփոփել է մրցաշրջանը: «Սա լավ տարի էր, ավելի շատ՝ ընտելանալու տարի: Անհանար է միշտ հաղթել: Մենք կատարեցինք լավ աշխատանք: Ես մաքսիմում նվիրվեցի, որպեսզի օգնեմ թիմին, կփորձեմ նաև հաջորդ տարի: Թիմում բոլորը պոզիտիվ են տրամադրված, մենք նվաճել ենք երկու մրցանակ: Շատ ուրախ եմ Ա սերիայում և Սուպերգավաթում տարած […]
Ավելին
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին «Ֆիորենտինայի» հետ խաղից հետո խոսել չեմպիոն հռաչկվելու և թիմակից Ռոնալդուի մասին: «Մենք հասանք ինչ-որ յուրահատուկ բանի: Եկեք նշենք հաղթանակը, քանի որ նման պահերը մեզ տալիս են էմոցիաներ և էներգիա ապագա հաղթանակների համար: Կրիշտիանուն շատ արագ է ինտեգրվել թիմին և ամեն օր մեզ օգնում էր դառնալ ավելի լավը: Ես նրանից շատ բան […]
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գնահատել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղը: «Կրիշտիանուն անցկացնում է անհավանական մրցաշրջան, քանի որ խփել է շատ գոլեր և աշխատել է թիմի համար: Նա «Յուվենտուսի» ապագան է: Վստահ եմ, որ նա հիանալի կլինի նաև հաջորդ տարի»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» հյուրընկալվելու է «Այաքսին»: La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան թիմի կազմում հանդիպմանը կարող է մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին այսօր մարզվել է ընդհանուր խմբում: Դուգլաս Կոստան ևս մարզվել է ընդհանուր խմբում, իսկ Էմրե Ջանը բացակայել է: «Այաքս» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին:
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Միլանի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին: «Կրիշտիանուն արդեն իրեն լավ է զգում. լավ նշան է «Այաքսի» դեմ խաղից 5 օր առաջ: Դիբալան, Մանջուկիչը և Սպիանցոլան կարող են խաղալ, Խեդիրային դեռ պետք է բուժզննում անցնի: Կասերեսը բաց կթողնի 3 շաբաթ, Պերինի վիճակը կարելի է գնահատել […]
Ավելին
Կիշտիանու Ռոնալդուն RMC-ի վավերագրական ֆիլմում դրական է արտահայտվել Զինեդին Զիդանի մասին` բարձր գնահատելով նրա հետ համատեղ աշխատանքը. «Կարծում եմ՝ Զիդանը գիտի, թե ինչպես ճիշտ ղեկավարել թիմը: Սա հասարակ իրավիճակ չէ, քանի որ բոլոր ֆուտբոլիստներն ուզում են շատ խաղալ, բայց նա գիտի, թե ինչպես խելացի վարվի, որ օգտագործի բոլոր խաղացողներին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում El Espanol-ը:
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի խաղացողների վնասվածքների մասին: «Ռոնալդուն աշխատում է, որ վերադառնա: Հուսով ենք՝ կհասցնի վերականգնվել մինչև «Այաքսի» հետ հանդիպումը, բայց դա դժվար կլինի անել: Դուգլաս Կոստան լավ մարզավիճակում է և կկարողանա խաղալ: Կուադրադոն վաղուց աշխատում է, նրա՝ ընդհանուր խումբ վերադառնալը ժամանկի հարց է: Ինչ վերաբերում է Դիբալային, ապա դեռ ոչինչ […]
Ավելին
Լիոնել Մեսսին կցանկանար, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» չտեղափոխվեր «Յուվենտուս»: «Շատ հաճելի էր Ռոնալդուի դեմ խաղալ, թեկուզ և դա դժվար էր: Ինձ դուր էր գալիս մրցանակներ նվաճել, երբ Ռոնալդուն «Ռեալում» էր»: Հիանալի կլիներ, եթե նա հիմա լիներ Մադրիդում: Մեծ հարգանքով եմ վերաբերվում «Յուվենտուսին»: Նրանք ունեն հիանալի խաղացողներ, ուժեղ թիմ, իսկ Ռոնալդուի գալուց հետո ավելի ուժեղացան: Նրանք […]
Ավելին
1 57 58 59 60

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023