Պաշտոնական․ Ռոնալդուն դարձավ աշխարհի առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Պաշտոնական․ Ռոնալդուն դարձավ աշխարհի առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

05/06/2020 - 15:26

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը, պորտուգալացի հարձակվող Կրիշիտանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում եկամուտը գերազանցել է 1 մլրդ դոլլարը։

35-ամյա ֆուտբոլիստը դարձել է միայն երրորդ մարզիկը, ով հասնում է նման նվաճման։ Ռոնալդուից առաջ 1 մլրդի սահմանաչափը անցել էին գոլֆիստ Թայգեր Վուդսը և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը։

Կրիշտիանու Ռոնալդուն իր 17-ամյա կարիերայի ընթացքում տարբեր ակումբներից աշխատավարձի տեսքով վաստակել է 650 մլն եվրո, իսկ մնացած գումարները վաստակել է տարբեր գովազդային պայմանագրերից։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունիսի 1-ից մինչև սույն թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ռոնալդուն վաստակել է 105 մլն դոլլար։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023