Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եզրափակիչում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 1:0 հաշվով հաղթեց Արգենտինայի թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ «Ալբիսելեստեն» 90+2-րդ րոպեին` Էնցո Ֆեռնանդեսի հեռացումից հետո, մնաց 10 ֆուտբոլիստով։ «Ֆուրիա ռոխայի» հաղթական գոլը 106-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռոսը։ Հանդիպման հերոս դարձավ արգենտինացիների դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որը կատարեց 11 սեյվ։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան […]
Ավելին
ԱԱ-2026-ի եզրափակիչում Նյու Յորքի «Մեթլայֆ» ստադիոնում մրցում են Իսպանիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը գոլեր չխփեցին։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան հիմնական ժամանակում չկատարեց ոչ մի հարված։ «Ալբիսելեստեի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը 10 անգամ փրկեց իր թիմին։ Արգենտինացիները նաև 10 ֆուտբոլիստով են մնացել. 90+2-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց Էնցո Ֆեռնանդեսը։ […]
Ավելին
ԱԱ-2026-ի եզրափակիչում Նյու Յորքի «Մեթլայֆ» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն Իսպանիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Արգենտինայի թիմի ու «Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսիի մասին, հայտնում է Marca-ն։ «Կարծում եմ` կարիք չկա ասելու, թե ով է նա։ Ըստ իս` Մեսին պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է։ Նա կարող է յուրաքանչյուր թիմի առաջատարը լինել, բայց Արգենտինան միայն Մեսին չէ։ Իսպանիան և Արգենտինան իրենց […]
Ավելին
Այսօր` հուլիսի 19-ին, Նյու Յորքում կկայանա ԱԱ-2026-ի եզրափակիչը. միմյանց դեմ կմրցեն Իսպանիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան մրցաշարում պայքարն սկսել է J խմբից, որտեղ հաղթել է բոլոր խաղերում` պարտության մատնելով Ալժիրին (3:0), Ավստրիային (2:0) և Հորդանանին (3:1)։ «Ալբիսելեստեն» փլեյ-օֆֆ-ի բոլոր փուլերում դրամատիկ հաղթանակներ է տարել` պայքարից դուրս […]
Ավելին
Աշխարհի առաջնության եզրափակիչի հաղթող հավաքականի ֆուտբոլիստներին կհանձվեն չեմպիոնական հատուկ մատանիներ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի հաղթողին պատմության մեջ առաջին անգամ նման մրցանակ կհանձնվի։ Կարտադրվի 2026 համարակալված մատանի, որոնցից 30-ը կստանան աշխարհի չեմպիոն հավաքականի ֆուտբոլիստները, իսկ 1996-ը երկրպագուների համար կհանվեն վաճառքի։ Մատանիների կողմերից մեկում պատկերված կլինի աշխարհի առաջնության չեմպիոնական գավաթը, իսկ […]
Ավելին
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակել է ԱԱ-2026-ի եզրափակիչի Իսպանիա – Արգենտինա հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար` Սլավկո Վինչիչ (Սլովենիա)։ Եզրային մրցավարներ` Տոմաժ Կլանչնիկ, Անդրաժ Կովաչիչ (երկուսն էլ` Սլովենիա)։ Չորրորդ մրցավար` Ադհամ Մախադմեհ (Հորդանան) Պահեստային մրցավար` Մոհամեդ Ալ Քալաֆ (Հորադանան)։ Տեսաօգնականներ` Բաստիան Դանկերտ (Գերմանիա), Նիկոլաս Գալյո (Կոլումբիա), Խամիս Ալ Մարի (Կատար)։ Աշխարհի առաջնության եզրափակիչը պատմության մեջ առաջին […]
Ավելին
ԱԱ-2026-ի եզրափակիչի մասնակիցները` Իսպանիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները 96 տարվա վաղեմության ցուցանիշ կկրկնեն, հայտնում է Mister Chip-ը։ ԱԱ-1930-ի եզրափակիչից հետո առաջին անգամ երկու իսպանախոս երկրների հավաքականներ Մունդիալի վճռորոշ խաղում կմրցեն միմյանց դեմ։ Պատմության մեջ առաջին աշխարհի առաջնության եզրափակիչում Ուրուգվայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է նույն Արգենտինայի թիմին։ Բացի դա, պատմության մեջ առաջին անգամ Մունդիալի եզրափակիչում […]
Ավելին
Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի թիմից Ֆրանսիայի հավաքականի կրած պարտության (0:2) մասին, հայտնում է Voetbal Primeur-ը։ «Իսպանիան արժանի հաղթանակ տարավ։ Նրանք խաղացին այնպես, ինչպես արել էին ամբողջ մրցաշարի ընթացքում` վերահսկելով դաշտում կատարվող ամեն ինչ։ Ֆրանսիան գրեթե ամբողջ հանդիպման ժամանակ մնացել էր առանց գնդակի։ Իսպանիան նույնպես շատ […]
Ավելին
ԱԱ-2026-ում հայտնի դարձան եզրափակիչի ու երրորդ տեղի համար նախատեսված հանդիպման մասնակիցները։ Եզրափակիչ Երրորդ տեղի հանդիպում Եզրափակիչը կկայանա Նյու Յորքում, իսկ երրորդ տեղի հանդիպումը` Մայամիում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026