ԱԱ-2026-ի լավագույններն Իսպանիայի հավաքականից են 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության բոլոր լավագույններն Իսպանիայի ազգային հավաքականից են։
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ֆուրիա ռոխայի» ավագ Ռոդրին, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ` Պաու Կուբարսին, իսկ լավագույն դարպասապահ` Ունայի Սիմոնը։
Իսպանացիները Մունդիալի եզրափակիչում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 1:0 հաշվով հաղթեցին Արգենտինային` դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի հաղթական գոլը 106-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm