ԱԱ-2026-ում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի թիմից կրած պարտությունից (0:1) հետո հրաժարական է տվել. «Երբ աշխարհի չեմպիոն չես դառնում, իմաստ չկա աշխատանքը շարունակելու։ Սա իմ շրջափուլի ավարտն էր»,- ասել է իսպանացի մասնագետը կայացած հետխաղյա մամուլի ասուլիսում։ Պորտուգալիան 52-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 45 խաղում տարել է 32 […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին ու պատմական երկու ռեկորդ գրանցեց, հայտնում է Mister Chip-ը։ Իսպանիան դարձավ Մունդիալների պատմության մեջ ամենաերկար «չոր» շարք ունեցած հավաքականը։ «Ֆուրիա ռոխան» մրցաշարում գոլ չի թողնում արդեն 600 րոպե անընդմեջ` գերազանցելով Շվեյցարիայի ռեկորդը։ Շվեյցարացիները մրցաշարում գոլ բաց չեն թողել 557 րոպե անընդմեջ։ Երրորդ լավագույն ցուցանիշն […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին։ Եվրոպայի գործող չեմպիոնի հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփեց «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն` եզրափակելով «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի հիասքանչ ասիստը։ Մեծ հավանականությամբ` սա «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի` Պորտուգալիայի հավաքականում վերջին հանդիպումն էր։ Այսպիսով, «Ֆուրիա ռոխան» դժվարությամբ դուրս եկավ Մունդիալի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի […]
Ավելին
Ավստրիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (3:0) Իսպանիայի ազգային հավաքականը 68 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել, հաստատում է Opta-ն։ Իսպանիան 1958թ. ի վեր առաջին հավաքականն է, որի փլեյ-օֆֆ-ի հանդիպման համար նախատեսված մեկնարկային կազմում եղել է 20 տարեկանը չբոլորած երկու ֆուտբոլիստ` Լամին Յամալը (18 տ.) և Պաու Կուբարսին (19 տ.)։ Նախորդը Բրազիլիայի հավաքականն էր նման […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնն Ավստրիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (2:0) գոլ բաց չի թողել` գրանցելով պատմական ռեկորդ, հայտնում է Opta-ն։ Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաերկար «չոր» շարք անցկացրած դարպասապահը։ 29-ամյա ֆուտբոլիստը Մունդիալներում գոլ բաց չի թողնում արդեն 519 րոպե անընդմեջ։ Սիմոնը Մունդիալում նախորդ գնդակը բաց է […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։ «Ֆուրիա ռոխայից» դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, գոլ խփեց նաև Պեդրո Պոռոն։ Իսպանացիներից երկու ասիստ կատարեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Մարկ Կուկուրելիան։ Եվրոպայի գործող չեմպիոնը մրցաշարում դեռ գոլ բաց չի թողել։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել Կաբո […]
Ավելին
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կարծում է, որ կդառնա աշխարհի չեմպիոն, հայտնում է COPE-ն։ «Երբ որևէ մրցաշար է մեկնարկում, ես մտածում եմ, որ կհաղթեմ այն։ Հենց դա եմ այժմ մտքումս պահում։ Կարծում եմ` կհաղթեմ այս աշխարհի առաջնությունը»,- ասել է 18-ամյա ֆուտբոլիստը։ Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ում դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հուլիսի 2-ին […]
Ավելին
ԱԱ-2026-ի H խմբի երրորդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Ուրուգվայի թիմին։ «Ֆուրիա ռոխայի» հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Ալեխանդրո Բաենան։ Այս խմբի մյուս խաղում Կաբո Վերդեի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները գոլեր չեն խփել։ H խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը. Իսպանիան ու Կաբո Վերդեն դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Ուրուգվայը չի լինի երրորդ […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալն ԱԱ-2026-ի H խմբի երկրորդ տուրում գրավել է Սաուդյան Արաբիայի թիմի դարպասը և «Ֆուտբոլի արքա» Պելեից հետո Մունդիալների պատմության մեջ գրանցել լավագույն ցուցանիշը։ Յամալը 18 տարեկան և 343 օրականում դարձել է մրցաշարի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասադր ֆուտբոլիստը, որը բացել է հանդիպման հաշիվը։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստից ավելի երիտասարդ տարիքում աշխարհի առաջնության հանդիպման […]
Ավելին
1 2 3 4 5 6 … 39

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026