ԱԱ-2026. Իսպանիա – Արգենտինա հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում
ԱԱ-2026-ի եզրափակիչում Նյու Յորքի «Մեթլայֆ» ստադիոնում մրցում են Իսպանիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը գոլեր չխփեցին։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան հիմնական ժամանակում չկատարեց ոչ մի հարված։ «Ալբիսելեստեի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը 10 անգամ փրկեց իր թիմին։
Արգենտինացիները նաև 10 ֆուտբոլիստով են մնացել. 90+2-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց Էնցո Ֆեռնանդեսը։
Այսպիսով, Մունդիալի վճռորոշ հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Էմիլիանո Մարտինես, Էնցո Ֆերնանդես, Իսպանիայի հավաքական, Մունդիալ-2026