«Արսենալն» ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեց ամերկյան ՄԼՍ-ի Բոլոր աստղերի թիմին։ 5-րդ րոպեին «զինագործների» կազմից «կախած» հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը` հանդիպման բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Արսենալն» ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի մրջանակում Վաշինգտոնի «Աուդի Ֆիլդ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ՄԼՍ-ի Բոլոր աստղերի թիմի դեմ։ Միկել Արտետայի թիմը հանդիպման ողջ ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն ուներ` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ «Զինագործների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը, Լեանդրո Տրոսարը, Ժորժինիոն, Գաբրիել Մարտինելին ու Կայ Հավերցը։ Վերջինս առաջին գոլն է […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված 2022/23 մրցաշրջանի հաջողված և ձախողված տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ «Զինագործները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն` «գայլերին» ջախջախելով 5:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գրանիտ Ջական, մեկական գոլ էլ խփեցին Բուկայո Սական, Գաբի Ժեզուսն ու Յակուբ Կիվիորը։ Լոնդոնյան ակումբը վաստակեց 84 միավոր և զբաղեցրեց 2-րդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ «Զինագործները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ազնվականների» համար և արդեն 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբի Ժեզուսը։ «Չելսիի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում կարողացան միայն կրճատել հաշիվը. 65-րդ րոպեին գոլի հեղինակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումը և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 7-րդ և 10-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Գաբի Ժեզուսն ու Մարտին Էդեգորը։ Թվում էր` Միկել Արտետայի թիմը հերթական հեշտ հաղթանակը կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «մրճահարները», ովքեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րե տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։ «Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումն ու արդեն 28-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Խաղի հաշիվը նախ 8-րդ րոպեին բացեց Գաբրիել Մարտինելին, ապա այն 28-րդ րոպեին կրկնապատկեց Գաբի Ժեզուսը։ Նախքան ընդմիջում Յուրգեն Կլոպի թիմը մեկ գնդակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բեն Վայթն ու Գրանիտ Ջական։ Յորքշիրյան ակումբի միակ գոլը խփեց Ռասմուս Քրիստենսենը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 72 […]
Ավելին
Ինչպես հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսը ենթարկվել է աջ ծնկի վիրահատության։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը հոսպիտալից դուրս գրվելուց անմիջապես հետո կսկսի վերականգնողական շրջանը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 25-ամյա ֆուրբոլիստն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նվազագույնը 3 ամիս։ Նշենք, որ Ժեզուսն այս վնասվածքն ստացել է ԱԱ-2022-ի G խմբի 3-րդ տուրում կայացած Կամերուն […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է ֆուտբոլիստների այն ցանկը, ովքեր ընդգրկվել են Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Տիտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Վեվերտոն («Պալմեյրաս») Պաշտպաններ – Դանիլո, Ալեքս Սանդրո, Գլեյսոն Բրեմեր (բոլորը` «Յուվենտուս», Իտալիա), Դանի Ալվես («Պումաս», Մեքսիկա), Ալեքս Տելես («Սևիլիա», […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026