Լանսը խոշոր անկակնկալ մատուցեց` հաղթելով Արսենալին 🎥

Լանսը խոշոր անկակնկալ մատուցեց` հաղթելով Արսենալին 🎥

04/10/2023 - 01:07

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Լանսը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։

«Զինագործներն» արդեն 14-րդ րոպեին Գաբի Ժեզուսի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն հետագայում «Լանսի» ֆուտբոլիստները երկու գնդակ ուղարկեցին Լոնդոնից ժամանած հյուրերի դարպասը` 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով։

Ֆրանկ Էսի թիմի հաղթական գոլերը խփեցին Ադրիեն Թոմասոնն ու Էլյե Վային։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

ՊՍՎ 2:2 «Սևիլիա»

Երկրորդ տուրից հետո B խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Լանս» – 4 միավոր
  2. «Արսենալ» – 3
  3. «Սևիլիա» – 2
  4. ՊՍՎ – 1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023