Արսենալը շրխկացրեց դուռն իր հետևից` քարը քարի  վրա չթողնելով Վուլվզին🎥

Արսենալը շրխկացրեց դուռն իր հետևից` քարը քարի վրա չթողնելով Վուլվզին🎥

28/05/2023 - 22:10

Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։

«Զինագործները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն` «գայլերին» ջախջախելով 5:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գրանիտ Ջական, մեկական գոլ էլ խփեցին Բուկայո Սական, Գաբի Ժեզուսն ու Յակուբ Կիվիորը։

Լոնդոնյան ակումբը վաստակեց 84 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

«Վուլվզը», 41 միավորով, առաջնությունն ավարտեց 13-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023