Ռոկեի գործակալ. «Վիտորն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, քան Էնդրիկը»

Ռոկեի գործակալ. «Վիտորն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, քան Էնդրիկը»

17/07/2023 - 00:52

Վիտոր Ռոկեի գործակալ Անդրե Կյուրին կարծում է, որ իր հաճախորդն ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը։

«Նրանք Բրազիլիայի հավաքականում ընկերներ են և թիմակիցներ։ Ակնհայտ է, որ Իսպանիայում նրանց միջև մրցակցություն է սկսվելու։

Ես կարող եմ խոսել միայն Վիտորի մասին և հավատում եմ, որ ներկա պահին նա այն ֆուտբոլիստն է, ով պատրաստ է խաղալ Բրազիլիայի հավաքականում և ունենալ առանցքային դերակատարում։

Հուսով եմ նաև, որ Էնդրիկը լավ հանդես կգա «Ռեալ Մադրիդի» կազմում։

Եթե ինձ հարցնեք, թե որ ակումբն է ավելի լավ տրանսֆեր իրականացրել` «Բարսլենոնա՞ն», թե՞` «Ռեալը», ապա ամեն ինչ շատ ակնհայտ է։ Ես արդեն ասել եմ և կրկնում եմ. Վիտորն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, քան Էնդրիկը»,- Կյուրիի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ 2024 թ. ամռանը Վիտոր Ռոկեն «Ատլետիկո Պարանենսեից» տեղափոխվելու է «Բարսելոնա», իսկ Էնդրիկը «Պալմեյրասից»` «Ռեալ Մադրիդ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023