Բարսելոնայի ապագա նորեկի հիասքանչ գոլը Գոյասի դեմ խաղում 🎥

Բարսելոնայի ապագա նորեկի հիասքանչ գոլը Գոյասի դեմ խաղում 🎥

22/08/2023 - 11:43

Բրազիլական Ա սերիայի 20-րդ տուրում «Ատլետիկո Պարանաենսեն» հյուրընկալվելիս մրցեց «Գոյասի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն, ով 39-րդ րոպեին պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ և բացեց հաշիվը։

Նշենք, որ Ռոկեն 2024 թ. հուլիսից 1-ից հետո դառնալու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

«Բլաուգրանան» գործարքի դիմաց վճարելու է 40 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 34 մլն եվրո։

Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը 2023 թվականին բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 39 հանդիպում` դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023