«Բարսելոնան» և «Արսենալը», հնարավոր է, ֆուտբոլիստների փոխանակում իրականացնեն։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, կատալոնական ակումբը մտադիր է Ֆիլիպե Կոուտինիոյին փոխարինել «զինագործների» կենտրոնական կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հետ։ Հաղորդվում է, որ Գենդուզին դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական գրանդ ակումբներ։ Ֆրանսիացի կիսապաշտպանը «Բրայթոնի» դեմ կայացած սկանդալային հանդիպումից հետո […]
Ավելին
«Լիվերպուլը» 30 տարի անց վերջապես նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Մերսիսայդյան ակումբը վերջին անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 1990 թվականին։ Այդ ժամանակ դեռևս Պրեմիեր լիգան չէր ստեղծվել, իսկ նախքան 2020 թվականը 7 տարբեր ակումբներ դարձել էին չեմպիոն։ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին ոչ բավարար արդյունքների պատճառով «Լիվերպուլի» ղեկավարությունը զբաղեցրած պաշտոնից հեռացրեց «Լեսթերի» ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, […]
Ավելին
«Բարսելոնան» ցանկանում է ամեն կերպ «ազատվել» Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններից, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի հիմնական նպատակը խաղացողին 80 մլն եվրոյով վաճառելն է, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը հասկանում է, որ վաճռաել այդ գումարով դժվար կլինի՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։ Այդ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է ևս մեկ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, ամառայաին տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, այն բանից հետո, երբ մյունխենյան ակումբը չօգտվեց Կոուտինիոյին ձեռք բերելու անմիջական իրավունքից, բրազիլացի ֆուտբոլիստը դեռևս չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆիլիպե Կոուտինիոն նախընտրում է […]
Ավելին
Բրիտանական Football365 պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստների տանսյակը։ Ըստ պարբերականի՝ ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» լեգենդար հարձակվող Պելեն է։ Պելեին հաջորդել է Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային կիսապաշտպան Դավիդ Ժինոլան, ով հանդես է եկել անգլիական մի շարք ակումբներում («Տոտենհեմ», «Էվերտոն», «Աստոն Վիլլա», «Նյուքասլ»): «Լավագույն» եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» […]
Ավելին
«Էվերտոնը» չորս տարվա պայմանագիր է առաջարկել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ Սպասվում է, որ կոլումբացի կիսապաշտպանը ամռանը կլքի «արքայական» ակումբը, քանի որ նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի հանրահայտ լրագրող Նիկոլո Սկիրան, «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով ժամանակին Խամեսի հետ աշխատել է «Ռեալի» կազմում, շատ է ցանկանում անգլիական ակումբի […]
Ավելին
«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը հերթական մարզումներից մեկին հաճախել է  McLaren-ով, ինչի համար ակումբի կողմից տուգանվել է։ Բանն այն է, որ ակումբը համագործակցում է Audi  ընկերության հետ և ակումբին վերաբերող ցանկացած հասարակական վայրում նրանք պետք է հայտնվեն հենց այդ ընկերության մակնիշի ավտոմեքենայով։ Նշենք, որ մարզմանը ևս մի քանի ֆուտբոլիստներ ժամանել են ոչ թե Audi -ով, այլ մակնիշի […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը նշել է, որ ցանկանում է ակումբում պահել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում։ Ըստ վերջին բամբասանքների՝ բրազիլացի կիսապաշտպանին ուղարկում են Անգլիա, սակայն կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը պատրաստ է աշխատել նրա հետ․ «Կոուտինիոն հրաշալի ֆուտբոլիստ է, նա ինձ շատ է դուր գալիս։ Նա դեռևս […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Լեսթերի» կազմում։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես գալու տարիներին մի քանի մրցաշրջան աշխատել է «աղվեսների» ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ, իսկ հյուսիսիռլանդացի մասնագետը համարվում է Կոուտինիոյի տաղանդի մեծ երկրպագուն։ Diaro Sport-ի տեղեկություններով «Լեսթերը» դիտարկում է խաղացողին վարձակալելու տարբերակը։ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, եթե չմնա Կատալոնիայի մայրաքաղաքում, ցանկանում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, եթե Կոուտինիոն ստիպված լինի հեռանալ «Բարսելոնայից», ապա չի դիտարկելու ՊՍԺ-ի և «Ինտերի» տարբերակները։ Նրա նպատակը ԱՊԼ վերադառնալն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը կարող է հայտնվել «Տոտենհեմում», «Չելսիում» կամ […]
Ավելին
1 5 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023