Էվերտոնը պայմանագիր է առաջարկել Խամեսին

Էվերտոնը պայմանագիր է առաջարկել Խամեսին

28/04/2020 - 15:58

«Էվերտոնը» չորս տարվա պայմանագիր է առաջարկել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։

Սպասվում է, որ կոլումբացի կիսապաշտպանը ամռանը կլքի «արքայական» ակումբը, քանի որ նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի հանրահայտ լրագրող Նիկոլո Սկիրան, «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով ժամանակին Խամեսի հետ աշխատել է «Ռեալի» կազմում, շատ է ցանկանում անգլիական ակումբի շարքերում տեսնել նրան։

Խամեսը հենց առաջին տարբերակն է, ում միջոցով «Էվերտոնը» մտադիր է հզորացնել կազմը, իսկ նրա տրանսֆերի ձախողման դեպքում ակումբը նախապատվությունը տալիս է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին և «Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոյին։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023