Կոուտինիոն կարիերայի զարգացման երեք տարբերակ ունի

Կոուտինիոն կարիերայի զարգացման երեք տարբերակ ունի

27/07/2020 - 23:39

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիե Կոուտինիոն, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Բավարիայի» կազմում, հնարավոր է, վերադառնա անգլիական Պրեմիեր լիգա։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն մոտ են կանգնած «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լեսթերը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չեն խաղացողին գնելու մտքով։

Նշվում է, որ Կոուտինիոն սպասում էր, որ մրցաշրջանն ավարտվի Պրեմիեր լիգայում, որպեսզի հստակեցվի եվրագավաթներին մասնակցող թիմերը, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, հստակեցնի կարիերայի հետագա զարգաումը։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023