Բարսելոնան մտադիր է փոխանակում առաջարկել Արսենալին

Բարսելոնան մտադիր է փոխանակում առաջարկել Արսենալին

19/07/2020 - 15:36

«Բարսելոնան» և «Արսենալը», հնարավոր է, ֆուտբոլիստների փոխանակում իրականացնեն։

Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, կատալոնական ակումբը մտադիր է Ֆիլիպե Կոուտինիոյին փոխարինել «զինագործների» կենտրոնական կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հետ։

Հաղորդվում է, որ Գենդուզին դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական գրանդ ակումբներ։ Ֆրանսիացի կիսապաշտպանը «Բրայթոնի» դեմ կայացած սկանդալային հանդիպումից հետո երբեք չի հայտնվել լոնդոնյան ակումբի հայտացուցակում։ Այդ խաղում Գենդուզին վիրավորել է մրցակցի ֆուտբոլիստներին՝ ասելով, նրանց աշխատավարձը չի համապատասխանում Պրեմիեր լիգայի մակարդակին։ Ի պատասխան Գենդուզիի՝ «Բրայթոնի» ֆուտբոլիստները Նիլ Մոպեյի 90+6-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ հաղթեցին 2։1 հաշվով։

Այդ դեպքից հետո, ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ «Արսենալի» ղեկավարները պատրաստ են 21-ամյա ֆուտբոլիստին վաճառել 40 մլն եվրոյի դիմաց։ Ֆրանսիացի կիսապաշտանը դժգոհ է իր կարգավիճակից՝ բողոքելով, թե քիչ է հանդես գալիս այն բանից հետո, երբ ակումբը սկսեց գլխավորել Միկել Արտետան։

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն էլ ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բավարիայի» կազմում, սակայն մյունխենյան ակումբը չգնեց նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023