Արսենալն ու Բարսելոնան, հնարավոր է, փոխանակում իրականացնեն

Արսենալն ու Բարսելոնան, հնարավոր է, փոխանակում իրականացնեն

02/08/2020 - 18:27

«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բավարիայի» կազմում, հնարավոր է, կարեիերան շարունակի «Արսենալի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, լոնդոնյան ակումբը փորձում է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը։ Գործարքի կայացման առաջին տարբերակն այն է, որ «զինագործները» 28-ամյա բրազիլացու համար վճարում է 9 մլն եվրո, իսկ գործարքում ներառվում է նաև «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին։

Գործարքի հաջողությանը դժվարացնում է այն, որ «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված է Գենդուզիի ծառայություններով, և կողմերը նույնպես քննարկել են հավանական փոխանակման տարբերակ։

«Արսենալը» ցանկանում է բաժանվել 21-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններից այն բանից հետո, երբ ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակում «Բրայթոնի» դեմ կայացած խաղում Մատեո Գենդուզին մրցակցի ֆուտբոլիստների հանդեպ վիրավորական արտահայտություններ թույլ տվել՝ նշելով, որ նրանց աշխատավարձը չի համապատասխանում անգլիական Պրեմիեր լիգայի չափանիշներին։ «Բրայթոնի» ֆուտբոլիստներն իրենց հերթին նրան պատասխանել էին հանդիպման 90+6-րդ րոպեին խփած գնդակով, ինչի շնորհիվ հաղթել էին 2։1 հաշվով։ Այդ խաղից հետո ֆրանսիացի կիսապաշտպանը ոչ մի անգամ չի հայտնվել իր թիմի հայտացուցակում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023