Ինչպես տեղեկացնում է Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել կոլումբացի հանրահայտ հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել անվճար։ Ֆալկաոյի վերջին ակումբը եղել է թուրքական «Գալաթասարայը», որտեղ հանդես է եկել 2019-2021 թթ. (43 խաղ, 20 գոլ)։ […]
Ավելին
«Բավարիայի» ու «Ֆիորենտինայի» նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա սերիայի նորեկ «Սալերնիտանայի» կազմում։ Ինչպես տեղեկաղնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Սալերնոն ներկայացնող ակումբը հաջող բանակցություններ է վարել 38-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերը մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել` տարեկան 1.5 մլն եվրո։ Բացի բուն աշխատավարձից, պայմանագիրն ունենալու է նաև հավելավճարների կետեր։ […]
Ավելին
Հոլանդացի հարձակվող Լյուկ Դե Յոնգը խոսել է իր` «Բարսելոնայից» «Սևիլիա» տեղափոխության մասին. «Սա ինձ համար հիանալի հնարավորություն է։ Աշխարհի մեծագույն ակումբում խաղալը հիանալի զգացողություն է։ Հուսով եմ ` ինձ ամեն ինչ հեշտ կտրվի ակումբի և երկրպագուների հետ, և ես կկարողանամ «Բարսելոնայում» ցույց տալ իմ լավագույն որակները։ Ես մշտապես լավ հարաբերություններ եմ ունեցել Ռոնալդ Կումանի հետ` […]
Ավելին
Անտուան Գրիզմանի` «Բարսելոնայից» հեռանալու փաստն ուրախացրել է ակումբի մի շարք ֆուտբոլիստների։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, մի շարք ֆուտբոլիստներ ֆրանսիացի հարձակվողին չէին համարում թիմի մի մասնիկը, այդ պատճառով էլ գոհ են մնացել նրա` «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխությունից։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի հանդերձարանում Գրիզմանն այնքան էլ ընդունված չէր` կապված 2018 թ. նկարանված La Decision վավերագրական ֆիլմի հետ, […]
Ավելին
«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն տրանսֆերային պատուհանի վերջին օրը մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «ցլերը» կատալոնական ակուբին թույլ են տվել բանակցել Օլմոյի հետ, իսկ դրան զուգահեռ, «Լայպցիգի» ներկայացուցիչները, տրանսֆերի ֆինանսական հարցով, քննարկումներ են ունեցել «Բարսելոնայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր էր համաձայնեցրել «բլաուգրանասի» հետ։ Նա համաձայնել էր նաև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան Մարկո Միլինկովիչի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը եղել է թուրքական «Գիրեսունսպորը», որի կազմում հանդես է եկել 2020-2021 թթ.։ Միլինկովիչը հանդես է եկել նաև «Էքսիշեխիրսպորի», «Գենչլերբիրլգիի» (երկուսն էլ` Թուրքիա), Սլովակիան ներկայացնող «Սլովան Բրատիսլավայի» և «Կոշիցեի», ինչպես նաև սերբական «Բորացի» կազմում։ Սերբ ֆուտբոլիսն իր պրոֆեսիոնալ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանգամից 3 խոշոր տրանսֆեր իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը շարունակելու է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելը, ում մոտ էին գնելուն դեռ անցնող ամռանը, սակայն փարիզյան ակումբը մերժեց «Ռեալի» բոլոր առաջարկները։ Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդյան ակումբը 2022 թ. հունվարից պատրաստվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բեշիկթաշի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի ավարտից հետո թուրքական ակումբը չի ունենալու բոսնիացի խաղացին գնելու անմիջական իրավունք։ Պյանիչն արդեն մեկն էլ Ստամբուլ և բուժզննում անցել նոր ակումբի համար, ինչից հետո ստորագրել է պայմանագիրը։ Հատկանշական է, որ «Բեշիկթաշը» վճարելու է բոսնիացի […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբն ընդունել է «Բեշիկթաշի» առաջարկը. թուրքական ակումբը մեկ տարով վարձակալելու է բոսնիացի կիսապաշտպանին։ Ներկա պահին երկու ակումբները հստակեցնում են փաստաթղթային հարցերը, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։ Աղբյուրի փոխանցմամբ` 31-ամյա ֆուտբոլիստը նույնպես համաձայնել է տեղափոխվել «Բեշիկթաշ», քանի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Լոս Անջելեիս» հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` վարձակալական պայմանագրում կա կետ, ըստ որի, թուրքական ակումբն ունենալու է նաև խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքների գնման կետ։ Տրանսֆերի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Հավելենք, որ 23-ամյա […]
Ավելին
1 153 154 155 156 157 283

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023