Պաշտոնական. Ռոնալդինիոյի որդին պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ

Պաշտոնական. Ռոնալդինիոյի որդին պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ

02/03/2023 - 19:28

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մարզադպրոցի մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոյի որդու` Ժոաո Մենդեշի հետ։

18-ամյա կենտրոնական հարձակվողը հանդես է գալու «բլաուգրանայի» Մ-19 թիմի կազմում։

Նշենք, որ Մենդեշը մինչ այդ հանդես է եկել բրազիլական «Կրուզեյրոյում»։

Հիշեցնենք, որ Ռոնալդինիոն 2003-08 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում` անցկացրած 207 խաղում դառնալով 94 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023