Խվիչայի գործակալը հայտնել է, թե որ ակումբին է երկրպագում վրացի ֆուտբոլիստը

Խվիչայի գործակալը հայտնել է, թե որ ակումբին է երկրպագում վրացի ֆուտբոլիստը

02/03/2023 - 14:41

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի գործակալ Իվան Մամուկա Ջուգելին հայտնել է, թե որ ակումբին է երկրպագում վրացի ֆուտբոլիստը.

«Ես և նրա հայրը երկրպագում ենք «Բարսային», սակայն Կվարան սիրում է «Ռեալը»։

Եթե ես նրան տեսնեմ «Բարսայի» մարզաշապիկով, երջանիկ կլինեմ, սակայն նա մադրիդիստա է։

«Նապոլիի» տնօրենն ինձ խնդրել է չշտապել նրա վաճառքի հարցում։ Կվարային ամեն ինչ գոհացնում է «Նապոլիում»»,- Ջուգելիի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով Geo Team-ին։

Հիշեցնենք, որ կան տեղեկություններ, որ մի շարք գրանդ ակումբներ` «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ, «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև «Նյուքասլը» հետաքրքրված են Կվարացխելիայի ծառայություններով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023