Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Վերոնայի» ֆուտբոլիստները շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. նախ 7-րդ րոպեին աչքի ընկավ Ջանլուկա Կապրարին, ապա 24-րդ րոպեին` Անտոնին Բարակը։ Կողմերն ընդմիջման գնացին հյուրերի երկու գնդակի առավելության պայմաններում։ Երկրորդ խաղակեսում «ռոսոներիները» կերպարանափոխված տեսք ունեին և կարողացան բեկել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ «Ատալանտան» մրցեց «Միլանի» դեմ։ Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին 1:0 հաշվի պայմաններում, քանի որ արդեն 25-րդ վայրկյանին Դավիդե Կալաբրիան առաջ մղեց «Միլանին»։ Պետք է նշենք, որ գոլային դրվագում Կալաբրիային մեծապես օգնեց «Ատալանտայի» դարպասապահ Խուան Մուսոն, ով իտալացի պաշտպանի կատարած առաջին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Միլանը» երկրորդի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, բացեց խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Դանիել Մալդինին։ Նշենք, որ 19-ամյա կիսապաշտպանը «ռոսոներիների» լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինինիի որդին է և Չեզարե Մալդինիի թոռը. վերջինս նույնպես երկար տարիներ հանդես է եկել միլանյան ակումբի կազմում։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Վենեցիայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց և ընթանում էր «ռոսոներիների» առավելությամբ։ Ճիշտ է` Ստեֆանո Պիոլիի սաներն առաջին կեսում գնդակին տիրում էին ժամանակի 70%-ը, սակայն նրանց խաղում չկար բացարձակ սրություն և դիպուկություն։ Ողջ առաջին կեսում «Միլանը» կատարեց 8 հարված, որոնք կա՛մ շեղ ստացվեցին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Միլանի» դեմ։ Կարելի է ասել` թուրինյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի արդեն 4-րդ րոպեին խաղի առաջին իսկ վտանգավոր գրոհն Ալավարո Մորատան վերածեց խփած գնդակի։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Յուվենտուսի» ֆուտբոլիստները նախաձեռնությունը զիջել էին «ռոսոներիներին», իսկ իրենք շեշտը դրել էին […]
Ավելին
Իտալաիան Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» մրցեց «Լացիոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ավելի վտանգավոր էին գրոհում, ինչն էլ նպաստեց, որ «Միլանը» հաղթի 2:0 հաշվով։ Միլանյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն և Զլատան Իբրահիմովիչը։ Հավելենք, որ շվեդ ֆուտբոլիստը վերջին անգամ պաշտոնական խաղերում գոլի հեղինակ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։ «Ռոսոներիները» գրեթե ողջ հանդիպման ընթացքում ունեին շոշափելի տարածքային ու խաղային առավելություն և մրցակցին հաղթեցին 4:1 հաշվով։ Միլանյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Օլիվիե Ժիրուն, մեկական էլ անգամ աչքի ընկան Սանդրո Տոնալին ու Բրահիմ Դիասը։ «Կալյարիի» միակ գոլն էլ խփեկ է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում «ռոսոներիները» հաղթեցին նվազագույն` 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 8-րդ րոպեին խփեց Բրահիմ Դիասը։ Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի թիմը 2021/22 մրցաշրջանում վաստակեց առաջին 3 միավորը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Միլանի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում՝ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն կարելի է ասել, որ միլայան ակումբի գոլային պահերն ավելի սուր էին․ աչքի ընկնելուն երկու անգամ մոտ էր Թեո Էրնանդես, մեկ անգամ՝ Բրահիմ Դիասը, սակայդ դրվագներից երկուսում Վոյցեխ Շյեսնին […]
Ավելին
1 8 9 10 11 12 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023