Ժիրուի գոլը Միլանին Ա սերիայի շրջանակում 6-րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց 🎥

Ժիրուի գոլը Միլանին Ա սերիայի շրջանակում 6-րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց 🎥

27/10/2021 - 00:46

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» մրցեց «Տորինոյի» դեմ։

Ընդհանուր առմամբ հավասար ընթացած խաղում` խփվեց միայն մեկ գոլ, ինչի արդյունքում «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով։

«Ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց Օլիվիե Ժիրուի` 10-րդ րոպեին խփած գոլը։

Հավելենք, որ Ստեֆանո Պիոլիի թիմն Ա սերիայի շրջանակում տոնեց 6-րդ անընդմեջ հաղթանակը։

Այսպիսով, «Միլանը» վաստակեց 28 միավոր և կրկին միանձնյա գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Տորինոն» մնաց 11 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023