Բրատիսլավայի «Սլովանը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ապագայի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Սլովակիան ներկայացնող մարզական մի շարք կայքեր գրում են, թե Տիգրան Բարսեղյանը հեռանալու է ակումբից։ Մենք Տիգրանի հետ գործող պայմանագիր ունենք մինչև 2024 թ. օրացույցային տարվա ավարտը։ Ներկա պահին նրա տրանսֆերը վաճառելու հարցում բանակցություններ չենք վարում։ Հետևաբար, «Բարսեղյանը հեռանում է ակումբից» վերնագրերով […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 5:1 հաշվով հաղթեց ավստրիական «Լիցնին»։ Սլովակիայի չեմպիոնից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր թիմի երկրորդ ու չորրորդ գոլերը։ Նշենք, որ «Սլովանը» հաջորդ խաղն անցկացնելու է հունիսի 29-ին ու կհանդիպի «Կլուժին» (Ռումինիա)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի վերջին` 32-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Ռուժեմբերոկին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 40-րդ րոպեին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ` խփելով իր թիմի երրորդ գնդակը։ 30-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնությունն ավարտեց խփած 13 գոլով և դարձավ լավագույն ռմբարկու։ «Սլովանը» վաստակեց 73 միավոր և առաջնությունն ավարտեց […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ժիլինային»։ Հանդիպման հերոս դարձավ «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել իր խաղընկեր Նինո Մարչելիին։ Հայ ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում 25 խաղում խփել է արդեն 10 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 22-րդ տուրում «Սլովան Բրատիսլավան» 2:0 հաշվով հաղթեց «Սպարտակ Տրնավային»։ Մայրաքաղաքային ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով 16-րդ րոպեին փայլում անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Վլադիմիր Վայսին։ Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 22 խաղում խփել է 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Հայ ֆուտբոլիստը «Պոդբրեզովայի» […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 20-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Զլատե-Մորավցեին»։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով երկու գոլային փոխանցում կատարեց` օգնելով աչքի ընկնել Ժերսոն Ռոդրիգեսին ու Նինո Մարչելիին։ Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 9 գոլային փոխանցման հեղինակ և «Պոդբրեզովայի» պաշտպան Պետեր Կովաչիիի հետ Nike Liga-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում «Սլովան Բրատիսլավան» Գրացի «Մերկուր Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Շտուրմի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «Սլովանը» գրեթե ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով խոշոր` 1:4 հաշվով։ Ավստրիական ակումբի գոլերը խփեցին Միկա Բիերիթը, Յոն Գորենց Ստանկովիչը, Օթար Կիտեիշվիլին ու Ամադի Կամարան։ Հյուրերի կազմից միակ գոլը խփեց Ժերսոն Ռոդրիգեսը։ Նշենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց […]
Ավելին
Վերսկսվել է Սլովակիայի Nike Liga-ի 2023/24 խաղարկության երկրորդ հատվածը. 19-րդ տուրում առաջնության առաջատար «Սլովան Բրատիսլավան» հյուրընկալվելիս մրցում է «Ժիլինայի» դեմ։ Հյուրերի կազմից 9-րդ րոպեին դիպուկ հարվածով հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը։ Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը Nike Liga-ի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 8-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Սլովան Բրատիսլավան» ավարտեց 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլը և հունվարի 29-ին Կատարում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց տեղի «Ալ Վաքրա» ակումբի դեմ` հաղթելով 4:1 հաշվով։ Սլովակիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 38-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Լուկաշ Պաուշեկին, իսկ 66-րդ րոպեին […]
Ավելին
«Սլովան Բրատիսլավան» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին և Կատարի մայրաքաղաք Դոհայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Ալ Ռայան» ակումբի դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։ Սլովալիայի չեմպիոնի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Տիգրան Բարսեղյանը, ով 80-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` իր թիմին փրկելով պարտությունից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023