Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ջենարո Գատուզոն։ «Չղջիկների» ու 44-ամյա մասնագետի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Գատուզոն ավելի վաղ մարզել է «Սիոնը», «Պալերմոն», «Կրետեն», «Պիզան», «Միլան» Մ-19-ը, «Միլանն» ու «Նապոլին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալացի անվանի նարզիչ Ջենարո Գատուզոն, հնարավոր է, շուտով նոր աշխատանք ունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վալենսիան» բանակցություններ է սկսել 44-ամյա մասնագետի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «չղջիկները» Ռինո Գատուզոյին 2 տարվա պայմանագիր են առաջարկել` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Հավելենք, որ Գատուզոյի վերջին աշխատավայրը եղել է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Ջենոայի» դեմ։ Հանդիպման 82-րդ րոպեին «Ռոմայի» կազմից հիանալի անցում ձեռնարկեց Հենրիխ Մխիթարյանը ու գոլային փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին, ով էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Տոտենհեմը» Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո ոչ մի կերպ չի կարողանում նոր գլխավոր մարզիչ։ Լոնդոնյան ակումբն անցնող ամսում փորձել է համաձայնության հասնել Անտոնիո Կոնտեի, Պաուլու Ֆոնսեկայի և Ջենարո Գատուզոյի հետ, սակայն բոլոր դեպքերն էլ ապարդյուն են եղել։ Մինչ այդ էլ մերժում էր ստացել նաև իր նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից և Յուլիան Նագելսմանից. վերջինս, ի վերջո, […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Տոտենհեմը» տևական ժանանակ է չունի գլխավոր մարզիչ, քանի որ Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո այդ պաշտոնի ժ/պ նշանակված Ռայան Մեյսոնի հետ համաձայնագիրն էլ կնքված էր մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո 30-ամյա մասնագետը լքել է աշխատանքը։ Մեյսոնի հեռանալուց հետո «խթանները» ոչ մի կերպ չեն կարողանում գլխավոր մարզիչ գտնել։ Հունիսի սկզբից լոնդոնյան ակումբն արդեն բանակցել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Ավելի վաղ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հայտնել է, որ Գատուզոյի և «Ֆիորենտինայի» ղեկավարության միջև կոնֆլիկտ է հասունացել։ Բանն այն է, որ 43-ամյա մասնագետը, ստանձնելով «մանուշակների» ղեկը, հույս է հայտնել, որ ակումբը կարողանա մի շարք ֆուտբոլիստներ ձեռք բերել` ուժեղացնելով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Վերոնայի» դիմադրությունը (1:1)՝ ձեռքից բաց թողնելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու ուղեգիր։ Խաղից հետո հայտնի դարձավ, որ նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, ով Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան 6 հանդիպումներ, որոնցից մեզ հետաքրքրում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող ակումների խաղերը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ ՉԼ ուղեգրի համար պայքարող «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց այդ ուղեգիրն արդեն նվաճած «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում՝ գրեթե առանց գոլային պահերի։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի վերջին խաղում «Նապոլին» «Դիեգո Արմանդ Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ Նեապոլիտանական ակումբի ֆուտբոլիստները հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին և միանգամից երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ 7-րդ րոպեին Լորենցո Ինսինյոն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա 12-րդ րոպեին Մատիա Պոլիտանան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հիմնականում հավասար պայքար էր ընթանում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» ընդունեց առաջնության առաջատար «Ինտերին»։ Հանդիպման առաջին խաղակեսում միլանյան ակումբի ֆուտբոլիստների գրոհները շատ ավելի վտանգավոր էին ու սուր։ «Նապոլին» երկու անգամ փրկվեց դարպասաաձողի շնորհիվ, երբ հարվածեցին Քրիստիան Էրիկսենն ու Ռոմելու Լուկակուն։ Ջենարո Գատուզոյի սաներն էլ առաջին կեսում իրենց կատարած միակ դիպուկ […]
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022