Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Այդ հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունում Գերմանիան կունենա 5 ներկայացուցիչ։ Դեռ ավելին` եթե «Բորուսիան» հաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և Բունդեսլիգայում զբաղեցնի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը, մրցաշարի հաջորդ մրցաշրջանում Գերմանիան կունենա 6 ներկայացուցիչ։ Ուղեգիր կնվաճի նաև Բունդեսլիգայի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» տանը մրցեց «Շտուտգարտի» դեմ խաղում։ Թվում էր` այս խաղում կընդհատվի «Բայերի» անպարտելիության անհավանական շարքը, սակայն Խաբի Ալոնսոյի թիմը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց։ «Շտուտգարտը» Քրիստիան Ֆյուրիխի և Դենիս Ունդավի խփած գոլերի շնորհիվ 57-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «դեղագործները» կարողացան խուսափել պարտությունից։ Տանտերերի կազմից 62-րդ րոպեին աչքի […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Բայերը» Լևերկուզենում մրցեց «Շտուտգարտի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «դեղագործների» կամային հաղթանակով` 3:2 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմը հանդիպման ընթացքում նախ պարտվում էր 0:1, ապա 1:2, սակայն, ի վերջո, հաղթեց 3:2 հաշվով։ Լևերկուզենը ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեցին Ռոբերտ Անդրիխի, Ամին Ադլիի և Ջոնաթան Տահի խփած գոլերը։ Վերջինս […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։ «Գայլերը» 34-րդ րոպեին Յանիկ Գերհարդի խփած գոլի շնորհիվ տևական ժամանակ հաղթում էին, սակայն «շվաբների» հիմնական հարվածային ուժ Սերու Գիրասին 66-82-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ` 3:1 հաշվով հաղթանակ պարգևելով «Շտուտգարտին»։ Գվինեացի հարձակվողը Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 7 խաղում խփել է […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի 27-ամյա հարձակվող Սերու Գիրասին` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ Գվինեացի հարձակվողը նոր մեկնարկած առաջնությունում պարզապես ֆենոմենալ արդյունավետություն է ցույց տալիս` անցկացրած 5 խաղում խփելով 10 գոլ։ OptaFranz-ը հայտնում է, որ Գիրասին այդ ցուցանիշով կրկնել է «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ մրցեց «Դարմշտադտի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում տանտերերն ունեին տոտալ առավելություն` 3:1 հաշվով տոնելով կամային հաղթանակ։ Սեբաստիան Հյոնեսի թիմից կրկին փայլեց Սերու Գիրասին, ով դարձավ դուբլի հեղինակ։ 27-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 5 խաղում խփել է արդեն 10 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Շտուտգարտը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Մայնցին»։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի 27-ամյա հարձակվող Սերու Գիրասին` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։ Գվինեացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանը պարզապես գերարդյունավետ է մեկնարկել` անցկացրած 4 խաղում խփելով 8 գոլ։ Գիրասին գոլի հեղինակ է դարձել բոլոր չորս խաղերում էլ։ Բացի այս հեթ-տրիկից վերջինս երկուական անգամ գրավել է […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Պադերբորնի» նկատմամբ։ Այդ հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «շվաբների» համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը, փորձելով դաշտի կենտրոնից գնդակը փոխանցել դարպասապահ Ֆլորիան Մյուլլերին, դարձավ անհասկանալի ինքնագոլի հեղինակ։ Ինչպես հայտնում է Sky Sports Deutschland-ը ինքնագոլը գրանցվել է 48.1 մ հեռավորությունից։ Գերմանիայի գավաթի […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» «Հոմ Դելյուքս Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունսեսլիգան ներկայացնող «Պադերբորնի» դեմ։ Հանդիպումը պարզապես անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Շտուտգարտի» պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը 3-րդ րոպեին անհասկանալի ինքնագոլի հեղինակ դարձավ, ինչից հետո տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերն ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային տոտալ առավելություն, սակայն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրի շրջանակում հետնապահների թվում ընթացող «Շտուտգարտը» սեփական հարկի տակի մրցեց «Քյոլնի» դեմ։ Տևական ժամանակ «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։ Նախ 12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Սաշա Կալայջիչը, ապա 59-րդ րոպեին Էնտոնի Մոդեսթը խփեց «Քյոլնի» պատասխան գնդակը։ Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն 90+2-րդ րոպեին «Շտուտգարտը» անկյունայինի […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023