Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ «հնդկացիների» առավելությամբ։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին (69%), սակայն մադրիդյան ակումբի խաղում չկար սրություն, իսկ «Խետաֆեն» էլ ժամանակ առ ժամանակ հակագրոհում էր և որոշ դրվագներում ավելի վտանգավոր էր գործում հարձակման կրակածայրում։ Ամեն դեպքում, առաջին կեսը […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ ակումբի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեայի ապագան մշուշոտ է, այդ իսկ պատճառով մանկունյական ակումբի ղեկավարությունը սկսել է դիտարկել նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «կարմիր սատանաները» հետևում են «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակի շուրջ իրադարձություններին։ Բացի Օբլակից, «ՄՅՈՒ»-ն դիտարկում է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ մադրիդյան հերթական դերբիի շրջանակում «Ատլետիկոն» մրցեց «Ռեալի» դեմ ։ Հանիպումն ակտիվ սկսեցին տանտերերը, որոնք արդեն 15-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ «Հնդկացիները» նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Մարկոս Լյորենտեն հարվածային դիրք դուրս բերեց Լուիս Սուարեսին, ով էլ հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հատկանշական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Առաջին խաղակեսում «դեղին սուզանավն» ավելի լավ տեքս ուներ և փորձում էր օգտվել մադրիդյան ակումբի ոչ այդքան վստահ խաղից։ Ունայի Էմերիի սաների գրոհները շատ ավելի վտանգավոր էին։ «Վիլյառեալն» ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն «Ատլետիկոյի»՝ առաջին կեսում ստեղծած միակ իրական գոլային պահն […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2001-2020 թթ․ մոլորակի լավագույն դարպասապահներին ։ Լավագույններն ընտրվել են թոփ-20 դարպասապահների շրջանակում՝ ըստ ամենամյա վարկանիշի, այսինքն՝ յուրաքանչյուր տարի լավագույնին տրվել է 20 միավոր, երկրորդ հորիզոնականում գտնվողին՝ 19, և այդպես շարունակ։ 20-րդ դարի (2001-2020 թթ․) լավագույն դարպասապահների վարկանշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա) – 330 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում եվրագոտու համար պայքարող «Գրանադան» սեփական հարկի տակ ընդունեց ընթացին առաջնության միանձնյա առաջատար «Ատլետիկոյին» ։ Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց հյուրերի տարածքային և խաղային առավելությամբ։ Գրանադան գրեթե ոչինչ չկարողացավ անել՝ մրցակցի դարպասին չկատարելով և ոչ մի հարված, իսկ «մատրասայինների» երկու դիպուկ հարվածներն, այնուամենայնիվ, գոլի չվերածվեցին։ Կողմերն ընդմիջման գնացին գոլազուրկ […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) պարզել է վերջին տասնամյակի (2011-2020 թթ․) լավագույն դարպասապահներին։ Վարկանշային ցուցակի առաջին հորիզանականում «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն է։ Նա իր ետևում է թողել Ջանլուիջի Բուֆոնին («Յուվենտուս», Իտալիա) և Տիբո Կուրտուային («Ռեալ», Բելգիա)։ Տասնամյակի լավագույն դարպասապահների 4-10-րդ հորիզոնականներն ունեն հետևյալ տեսքն ըստ (IFFHS)-ի․ 4․ Ուգո Լյորիս («Տոտենհեմ», […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում կայացավ մադրիդյան հերթական դերբին։ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Առաջ ընկնելով՝ նշենք, որ «Ատլետիկո Մադրիդը» բավականին թույլ հանդիպում անցկացրեց և չկարաողացավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ «արքայական» ակումբին։ Զինեդին Զիդանի սաները հենց մեկնարկից տիրեցին նախաձեռնությանը։ 10-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Կարիմ Բենզեման, ում մոտ […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն երեք դարպասապահների անունները, որոնք հավակնելու են «FIFA The Best» մրցանակաբաշխության «լավագույն դարպասապահ» անվանակարգում հաղթողի կոչմանը։ Հաղթողը ճանաչվելու է 2020 թվականի լավագույն դարպասապահ։ Մրցանակին հավակնում են Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ»), ինչպես նաև Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»)։ Հավելենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին, որը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, անցկացվելու է […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2020 թվականի տարվա թիմում ընդգրկվելուն հավակնող 50 ֆուտբոլիստների ցուցակը։ Տարվա թիմում ընգրկվելուն հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Կեյլոր Նավաս (ՊՍԺ), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ, Ալֆոնսո Դևիս (բոլորը՝ «Բավարիա»), Պրեսնել Կիմպեմբե, Խուան Բերնատ (երկուսն […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023