Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկն առաջին անգամ  դարպասապահ է գլխավորել

Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկն առաջին անգամ դարպասապահ է գլխավորել

23/03/2021 - 00:42

Վերջերս Transfermarkt հեղինակավոր պորտալը հերթական անգամ թարմացրել էր իսպանական Լա լիգայի ակումբների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Բանն այն է, որ այդ թարմացումից հետո պատմության մեջ առաջին անգամ Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ դարձել է դարպասահ։

Այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի տրանսֆերային արժեքը նվազեց 20 մլն եվրոյով և դարձավ 80 մլն եվրո, նրա խաղընկեր Յան Օբլակը դարձավ Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ, ում արժեքը ներկա պահին գնահատվում է 90 մլն եվրո։

Սլովենացի դարպասապահի տրանսֆերային արժեքը 2019 թվականին եղել է նույնիսկ 100 մլն եվրո, սակայն այդ ժամանակ «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիին հեղինակավոր կայքը գնահատում էր 150 մլն եվրո։

Հատկանշական է նաև, որ Օբլակը եվրոպական թոփ-5 լիգաների շրջանակում դարձել առաջին դարպասապահը, ով հասել է նման արդյունքի։

Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների շրջանակում Օբլակին հաջորդում են «Բարսելոնայի» խաղացողներ Լեո Մեսսին, Անսումանե Ֆաթին, Ֆրենկի դե Յոնգը, ինչպես նաև իր թիմակից Ժոաո Ֆելիշը, ովքեր գնահատվում են 80 մլն եվրո։

Հավելենք, որ եվրոպական ևս երկու առաջնությունում նույնպես վերջին թարմացումներից հետո ամենաթանկարժեք ֆուտբոլիստ է դարձել դարպասապահ։ Խոսքը թուրքական Սուպերլիգայի և հոլանդական Էրեդիվիզիայի մասին է։

Սուպերլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Տրաբզոնսպորի» դարպասապահ Ուգուրջան Չակիրն է, ով գնահատվում է 16 մլն եվրո։ Երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նույնպես դարպասպահ է՝ Ալթայ Բայինդիրը («Ֆեներբախչե)։ 22-ամյա ֆուտբոլիստի արժեքն էլ կազմում է 13․5 մլն եվրո։

Ինչ վերաբերում է Էրեդիվիզիային, ապա այստեղ «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան մի շարք այլ ֆուտբոլիստների հետ 30 մլն եվրո արժեքով գլխավորում է ամենաթանկարժեք խաղացողների ցանկը։ Այդ ֆուտբոլիստների թվում են նաև կամերունցի դարպասապահի խաղընկերներ Դավիդ Ներեսը և Սեբաստիան Հալերը, ինչպես նաև ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023